Submitted by H.Aslanyan on
Սփյուռք

«Մենք Հայաստան ոչ թե հագած շոր, այլ մեր եղած-չեղածն ենք ուղարկել». Սփյուռքի պատասխանը Փաշինյանին

ՌԴ Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը «Դետքին» տված հարցազրույցում խիստ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սփյուռքը Հայաստանին ոչնչով չի օգնել, այլ միայն հագած շորեր է ուղարկել երկրաշարժի և պատերազմի տարիներին։

«Ինձ դուր չի գալիս, երբ բաժանում են մեզ. մենք սփյուռքահայ չենք, մենք հայ ենք։ Եկատերինբուրգում ստեղծել ենք հայկական մեծ համայնք` շուրջ 25.000 բնակչով, հայկական եկեղեցի ու հայկական կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում է ավելի քան 400 երեխա»,- նշել է Մ. Նազարյանը։

Նա հիշել է, որ 80-90-ական թվականներին, երբ անգամ ողջ Ուրալում մթերքները մարդիկ տալոնով էին ստանում, իրենք բեռնատարներով պարեն ու տաք հագուստ են ուղարկել Հայաստան, զենք ու խոշոր գումարային միջոցներ:

Մ. Նազարյանը հիշեցրել է նաև, որ համայնքը Հայաստանի կողքին է եղել Արցախյան քառօրյա, երկրորդ պատերազմներում, Ջերմուկի պատերազմի ընթացքում։

Հիշատակելով այսօրվա իշխանության խոսույթը` նա խստորեն դատապարտել է խաղաղություն մուրալու քաղաքականությունը։

«Պատերազմից շատ ավելի վատ բան կա, դա արժանապատվության կորուստն է։ Պարտվող երկիրը չի կարող խաղաղություն հաստատել, խաղաղությունը միշտ ուժեղն է պարտադրում։ Առանց մտքի, ոգու, մկանի ուժի ոչնչի հասնել չենք կարող։ Ոչինչ չի կարելի մուրալ, կարելի է միայն պարտադրել»,- նշել է մեր զրուցակիցը։

Հարցազրույցի վերջում համայնքի ղեկավարն ընդգծել է, որ միշտ խորհուրդ էր տալիս համայնքի բոլոր երիտասարդներին ապրել այնպես, որ իրենց այլազգի ընկերները հպարտ լինեն, որ նման ընկեր ունեն։

«Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե ով ենք մենք, ու ինչ է նշանակում համայնք։ Մենք միշտ կանգնած ենք եղել մեր երկրի ու ժողովրդի կողքին, և ոչ ոք չի կարող մեր գործը արժեզրկել»,- եզրափակել է Մ. Նազարյանը` նշելով, որ Հայաստանի հետ կապը, համայնքի զարգացումը և ազգային արժեքների պահպանումն ու տարածումը շարունակելու են առաջնային լինել։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կարեն
Ելքեր է պետք առաջարկել, այլ ոչ թե ադրբեջանական քարոզչամեքենայի ամեն ասածը բերել հայկական մեդիադաշտ. Վրթանեսյան
Իհպկ
ԻՀՊԿ-ն պնդում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը մոտ հազար կմ հեռացել են Իրանի ափերից
Միրզոյան
Թեհրանում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը
Դավիթ
Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Զելենսկի
Ուկրաինան կուժեղացնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, սակայն թիրախ չի դարձնի խաղաղ բնակիչներին․ Զելենսկի
Գերի
Երևանում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և վերաինտեգրման խնդիրներին
Էստոնիա
Էստոնիան իր զորքը մոտեցնում է Ռուսաստանի հետ սահմանին․ The Financial Times
Կործանիչ
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից դուրս է բերում ռազմաօդային ուժերի բոլոր ռմբակոծիչները՝ նոր սպառնալիքի պատճառով
Կամուրջ
Ռուսաստանը ուժեղացրել է Ղրիմի կամրջի պաշտպանությունը
Սփյուռք
«Մենք Հայաստան ոչ թե հագած շոր, այլ մեր եղած-չեղածն ենք ուղարկել». Սփյուռքի պատասխանը Փաշինյանին
Եկեղեցի
Ո՞վ է Հայաստանում մեկնաբանում Աստծուն. Լևոն Զարգարյան
Կոբախիձե
Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե
Բալիստիկ
Իրանը պահպանել է բալիստիկ հրթիռներ և այլ զենքեր արտադրելու կարողությունները. ԻՀՊԿ գեներալ
Մեդվեդև
Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ. Մեդվեդև
Մերց
Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
Հեգսեթ
Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ
Նեթանյահու
Իսրայելը մտադիր է դառնալ ստորջրյա և վերջրյա պատերազմի համաշխարհային առաջատարներից մեկը. Նեթանյահու
Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման. Զելենսկի
Մանախ
Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է. կա հրազենային վնասվածքով ենթադրյալ դեպք
Աննասուն
«Ընդամենը մոլորված» արդբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, կրակել նրանց ուղղությամբ. փորձագետ
Գոռ
Մեզնից թաքցնում են տվյալները. Գոռ Մադոյան
Ադրբեջանցի
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ
Թրիփ
«TRIPP»-ը հասունացել է և հասել գործնական փուլ. կարծում ենք՝ 2027-ի սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողություն իրականացնել. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Վարդան
Թշնամական բանակում ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ փորձում են մեզ ներկայացնել. իրանագետ
Ալիև
Հայաստանի ներկայիս իշխանությունները մեզ նույնպես տարածքային պահանջներ են ներկայացրել․ Ալիև
Հաջիև
Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև
Վարուժան
Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները
Պուտին
Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին
ԶՈՒ
ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնամարզական թռիչքներ
Թրամփ
Հիմա ես պետք է որոշում կայացնեմ. կամ Իրանը ստորագրում է համաձայնագիրը, կամ այն այլևս գոյություն չի ունենա․ Թրամփ