Submitted by H.Aslanyan on
ՀՀ

Միջանցք և Մինսկի խմբի լուծարում՝ ինչ-որ մի թղթիկի դիմաց. Արթուր Խաչատրյան

Հաշվի առնելով այն դավադիր գաղտնիության մթնոլորտը, որը ստեղծել է Փաշինյանը, հնարավոր չէ 100% վստահությամբ ասել, թե ինչ թուղթ է սեղանին դրված։ 

Սակայն, ի մի բերելով կազմակերպված և «բնական» արտահոսքերը, քաղաքական հայտարարությունները և կառավարվող «փորձագետերի» վերլուծությունները կարելի է ենթադրել, որ կստորագրվի ինչ որ մի ընդհանուր հայտարարություն, հուշագիր, որով կողմերը կհայտարարեն, որ շարունակելու են առաջ շարժվել դեպի խաղաղություն և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակում։ 

Չեմ բացառում նույնիսկ «խաղաղության» համաձայնագրի նախաստորագրում։ 

Արդյունքում․

Փաշինյանը կստանա Ալիևի ստորագրությունը մի թղթի տակ, որի վրա կա «խաղաղություն» բառը։ Դրանով նա կգնա ընտրությունների ու կհայտարարի, որ խաղաղություն հաստատել է, մնում է ամրապնդել։

Ադրբեջանը կհասնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման։ Մի ինստիտուտի, որն առավել քան 25 տարի Արցախյան հակամարտության միջնորդ է հանդիսացել, որի ներկայացրած կարգավորման առաջարկներն անվերապահորեն ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ 

Սրանով Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելը կդառնա շատ բարդ։ Բայց Ադրբեջանը միայն այդքանով չի բավարարվի։ 

Ադրբեջանը Հայաստանով «անխոչնդոտ անցման իրավունք», այսինքն՝ միջանցք կստանա։ 

Կարևոր չէ, թե ով է երկաթուղին կառուցելու, կարևորն այդ տարածքի իրավական կարգավիճակն է և տարածքի տնօրինման/օգտագործման իրավունքը։ Ֆորմալ առումով՝ միջանցքը կհամարվի Հայաստանի մաս, բայց իրականում, Հայաստանի ինքնիշխանությունը կլինի սահմանափակ, զուտ ձևական։

Հայաստանը միջանցքի ու Մինսկի խմբի համանախագահության դիմաց որևէ բան չի ստանա, կկորցնի իր տարածքի ամենառազմավարական հատվածի նկատմամբ փաստացի ինքնիշխանությունը։ 

Փաշինյանի շահերը հակասում են Հայաստանի շահերին ու ամբողջապես համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Փաշինյանը պետք է հեռանա:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր 
Արթուր Խաչատրյան

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել