Մոսկվայի մարզում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 6-ը՝ վիրավորվել. Վորոբյով
Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը։
«Այսօր առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա… Նովոսյոլոկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մի քանի բռնկում է տեղի ունեցել։
Ամենախոշորը պահեստում է, որտեղ բաց հրդեհն արդեն մարվել է… Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 5 մարդ, ևս 6–ը ստացել են վնասվածքներ։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», – գրել է մարզպետն իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ վնասվել են նաև էլեկտրատրանսֆորմատորային ենթակայան և վարչական շենք, տեղում շարունակում են աշխատել հրշեջներն ու բոլոր օպերատիվ ծառայությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն