Submitted by Անի Երյան on
Զախարովա

Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև` Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվայի վերաբերմունքը Միջազգային քրեական դատարանին, ինչպես նաև դրան Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է։

«ՄՔԴ-ի, ինչպես նաև այս մարմնին Հայաստանի անդամակցության նկատմամբ վերաբերմունքը հայտնի է, այդ թվում նաև մեր հայ գործընկերների շրջանում», - շարունակել է նա: «Մենք ստիպված ենք ևս մեկ անգամ հայտարարել, որ Երևանի մասնակցությունը Հռոմի ստատուտին  Հաագայում մի շարք ռուս պաշտոնյաների նկատմամբ արձակված քվազի-կալանքի օրդերների ֆոնին ուղղակի և գործնական առումով վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»:

Դիվանագետը նշել է, որ «եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը, դեռ կարելի էր հասկանալ, բայց փաստերն այլ բան են ասում` ՄՔԴ-ն հարցում չի օգնել ոչ մի հակամարտության կարգավորմանը, որով փորձել է զբաղվել»։ 

 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն