Submitted by H.Aslanyan on
Աշխարհազոր

Նախատեսվում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ժողովրդական աշխարհազոր: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորումը, որը հիմնադրել են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ու «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը:

Խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանի գործող վարչախումբը, չդիմակայելով Արցախը զավթած ագրեսորի քմահաճույքներին, քայլ առ քայլ կատարում է նրա պահանջները՝ ընդունելով նրա կողմից առաջադրված պայմանները՝ իբրև տխրահռչակ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման: ՀՀ իշխանությունները կանխորոշված ելքով և անհավասար պայմաններում տեղի ունեցած պատերազմից հյուծված հայ ժողովրդին համոզում են գնալ խիստ անհամաչափ զիջումների՝ հանուն խաղաղության հաստատման: Ի պատասխան ՀՀ վարչապետի պատրաստակամությանը՝ ընդունելու Ադրբեջանի բոլոր պահանջներն ու պայմանները, և ստորագրել Հայաստանի համար բացարձակապես անբարենպաստ այդ փաստաթուղթը՝ Ադրբեջանի ղեկավարությունը անընդհատ նոր պայմաններ է առաջադրում և հող նախապատրաստում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու համար: Այդ են վկայում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Հայաստանի հասցեին հնչեցվող անհիմն մեղադրանքներն ու բացահայտ սադրանքները մեր սահմաններին: Ադրբեջանն ակնհայտորեն չի ձգտում խաղաղության հաստատման: Հակառակորդի Հայաստան ներխուժման սպառնալիքը օրեցօր մեծանում է, և հետևաբար, յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու, պահեստազորի զինվորականի և ազատամարտիկի սուրբ պարտքն է՝ մեր պետության պաշտպանությանը տեր կանգնելու պատրաստակամությունը»։

«Համահայկական ազգային միասնության խորհուրդը» Հայաստանի համար խիստ վտանգավոր այս իրավիճակում կոչ է անում համախմբվել ու դիմակայել «մեր ազգային արժեքները ուրացող, մեր պետական շահերը ոտնահարող թրքահաճո իշխանության կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը»:

«Մենք չպետք է թույլ տանք մեր պետությանն ու մեր ժողովրդի անվտանգությանը սպառնացող որևէ փաստաթղթի ստորագրում: Հարկ եղած դեպքում՝ մենք պատրաստակամ ենք հայոց բանակի զինվորների կողքին կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն՝ յուրաքանչյուրս ներդնելով մեր ռազմական գիտելիքներն ու փորձը»,- հայտարարում է միավորումը և կոչ անում գրանցվել Ժողովրդական աշխարհազորի շարքերում:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News