Submitted by H.Aslanyan on
Արմեն

Նիկոլն ու իր իշխանությունը տան դարպասը ներսից բացող ծախու վարձկաններ են, որոնց նպատակն է կազմալուծել ազգային դիմադրողականության բազային համակարգերը. Հովասափյան

Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանի այսօրվա իշխանությունն՝ ի դեմս Նիկոլի, տառապում է քաղաքական մի մոլուցքով, որը կարելի է կոչել «դռներ բացողի» սինդրոմ։ Այն ոչ թե պատահականություն է կամ վատ կառավարման արդյունք, այլ, բոլոր վկայություններով դատելով, հստակ ծրագրված ներսից կազմաքանդման քաղաքականություն, որի խորքային նպատակն է՝ կազմալուծել ազգային դիմադրողականության բազային համակարգերը․ Նիկոլը հանուն սեփական բարօրության պատրաստ է գնալ ցանկացած կուլուարային գործարքի։ 

Նիկոլն ու իր իշխանությունը տան դարպասը ներսից բացող ծախու վարձկաններ են, որոնք ներդրվել են աշխարհաքաղաքական տեկտոնկան շարժումների այս ռիսկային փուլում՝ կոնկրետ հանձնարականով։ Նիկոլենք գործում են այն տրամաբանությամբ, որ պետական համակարգը պետք է բացել արտաքին ուժերի առաջ, ներառյալ՝ վտանգավոր աշխարհաքաղաքական նախագծերը։ Սա «տրոյական ձիու» սկզբունքն է՝ նվեր թվացող նախաձեռնության տակ թաքնված վերջնական սպառնալիք։

Եթե հետհայացք գցեք Նիկոլի ու նրա քաղքական թիմի կողմից արվող քայլերի հաջորդականությանը, ապա կտեսնեք, թե ինչ համակարգված են կազմաքանդում պետականությունը․ սրանք սկսել են կրթությունից, ամբողջովին խեղել են կրթական համակարգը և իրենց այս «նորաձևության» շարժման շրջանակներում ամբողջովին գլխիվայր են շրջել թե պատմական իրական փաստերը, թե ազգային արժեհամակարգերի հետ կապված յուրաքանչյուր դետալ։ Օրինակ եկեղեցու և բանակի համակարգված հարվածում. սիմվոլների, ինստիտուտների, և ինքնության առանցքային հիմնասյուների թիրախավորում։ Այս ամենը պատահական չէ՝ այլ մեկ կենտրոնից կառավարվող նախագծի փուլեր են։

Ասածս պնդման դասական դրսևորումը նախօրեին հայտնի «դաշնակահար» (իրականում նախագահի ֆունկցիաներն իրականցնող) Վահագն Խաչատուրյանի՝ Սյունիքում արված հայտարարությունն էր, ըստ որի՝ «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար, եթե մենք կարողանում են այդ դարպասները բացել (տվյալ դեպքում Մեղրիի հատվածի մասին է խոսքը)` ապագան զարգացման առումով մեծ հնարավորություններ է տալու մեզ»:

Ըստ էության՝ երբ Սյունիքը անվանվում է «զարգացման դարպաս», այն դեպքում, երբ նույն Սյունիքի սահմանապահ գյուղերում ապահովության նվազագույն երաշխիք չկա, սա արդեն ոչ թե անպատասխանատու հայտարարություն է, այլ հետագա կապիտուլյացիայի հոգեբանական նախապատրաստում։ Սրանք սովորեցնում են ժողովրդին, որ բաց դարպասները ոչ թե վտանգ են, այլ «հնարավորություն», մինչդեռ իրականությունն հակառակն է։

Այս իշխանությունը ոչ թե սխալվում է, այլ գործում է ծրագրով, որի վերջնարդյունքը պետք է լինի ազգային ինքնիշխանության, մշակույթի, կրթության և անվտանգության համակարգերի կազմաքանդում։ Նրանք ներդրված գործակալներ են, ովքեր իրականում ոչ թե բացում են ապագայի դռները, այլ հանում են վերջին կողպեքները, որոնց հետևում ապրում է դեռ անկախության ակնկալիքը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել