Submitted by detq-editor on
ԳՇ պետը Նյու Դելիում քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԳՇ պետը Նյու Դելիում քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Նյու Դելիում Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Ասրյանը մասնակցել է նաև Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները։

ԳՇ պետը Հնդկաստանում է մարտի 2-ից՝ գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Ավելացնել նոր մեկնաբանություն