
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի
Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր: Գրում է ermenihaber.am-ը:
Ծրագրով պլանավորված 302 կմ երկարությամբ պատի 182 կմ հատվածն արդեն պատրաստ է:
Պատի կառուցմանը զուգահեռ կատարվելու են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ նախատեսված 40կմ ճանապարհի կառուցման տենդերն իրականացվել է, իսկ 2025-ին կկատարվի մյուս 80կմ հատվածինը:
Ավելացնել նոր մեկնաբանություն