Submitted by H.Aslanyan on
ԱԳ նախարարներ

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Պաղեստինի հարցը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի նրա պաշտոնակից Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են անցկացրել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Պաղեստինի շուրջ վերջին զարգացումներին, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններին։

Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի ԱԳ նախարարը, նշելով, որ երկրները կտրականապես դեմ են Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը, նման «դավադրությունը» որակել է որպես «պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության քաղաքականության շարունակություն»։

Նա ընդգծել է տեղահանման սպառնալիքին դիմակայելու համար իսլամական պետությունների կողմից հաստատուն և միասնական դիրքորոշման կարևորությունը` հորդորելով Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների անհապաղ հանդիպում անցկացնել` լուծելու այս խնդիրը:

Արաղչին, վկայակոչելով հիանալի երկկողմ հարաբերությունները, նշանակալից և արդյունավետ քայլ է համարել Իրանի և Թուրքիայի միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցական հանդիպումը, որը գլխավորել են երկու երկրների արտաքին գործերի փոխնախարարները։ Նա ընդգծել է երկու երկրների միջև կանոնավոր երկխոսության պահպանման կարևորությունը տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման համար:

Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման կապակցությամբ` ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նա նաև նշել է բոլոր իսլամական երկրների կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը շարունակելու անհրաժեշտությունը և ողջունել Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստ հրավիրելու՝ Իրանի արտգործնախարարի առաջարկը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները