Submitted by detq-editor on
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է կրակադաշտի հնարավորություններին

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է կրակադաշտի հնարավորություններին

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 10-ին անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։

Նախարար Ս. Պապիկյանը շրջել է զորամասում, հետեւել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաեւ ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետեւել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական եւ ֆիզիկական պատրաստության դասընթացներին։

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաեւ զորամասի զորավարժարանում, տեղում ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին, ինչպես նաեւ զրուցել կրակային պատրաստության գործնական պարապմունքներին ներգրավված զինանձնակազմի հետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն