b

Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ստահոդ հայտարարություններին։

Հայտարարությունում ասվում է. «Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։

 

Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն՝ Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում» և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։

Զավեշտալի է թվում, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։

Նույն էժանագին գործելաոճն է ընկած նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի անվան շուրջ Փաշազադեի կատարած շահարկման հիմքում։ Ի գիտություն պետք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակա բնակավայրերը անվանվել են «Նոր Նախիջևան» հենց ցարական Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, որպես հարգանքի արտահայտություն պատմականորեն հայկական Նախիջևանից այդ տարածք տեղափոխված հայերի։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային խոսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարության նման դատապարտելի դրսևորումներն ինքնին վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար։

Եվ վերջում հարկ է մեկընդմիշտ արձանագրել, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել, որքան էլ հաճախ ու խանդավառությամբ կրկնվեն։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լավրով
Ռուսաստանը նշել է հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման պայմանները
հ
Երեւանը և Բաքուն աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար
b
Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար. Մայր Աթոռ
ь
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները:   Shamshyan.com-ի տեղեկություններով, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:    Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել են, որ  մահացածը 2002թ․ ծնված Հայկ Մարգարյանն է:  Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկու
Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավոր
Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր:  Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր
Փաստորեն, Հայաստանի բանակի համալրումը տեղի է ունենալու սոցիալական խտրականության հիմքով ու զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական: Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:    «Կառավարությունը հավանություն է տվել զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին:   Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե երկ
Զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական. Սուրեն Սուրենյանց
Ռուբեն Պապյանը՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, Համլետ Լևոնյանը՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ. նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարության՝ «միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման ծրագրի նպատակն է ցույց տալ ԱՄՆ միջուկային ուժերի պատրաստակամությունը և ամրապնդել վստահությունը միջուկային զսպման ուժերի տպավորիչ կարողությունների և արդյունավետության նկատմամբ»:
ԱՄՆ-ն փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Ազնիվ չէ, երբ ոմանք պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը, փաստերը հակառակն են ասում. այս մասին Հայ-ռուսական համալսարանում ելույթի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:  «Մենք այդ մասին տեղեկացել ենք ԶԼՄ-ներից», - ասել է Լավրովը՝ նկատի ունենալով 2022-ի հոկտեմբերին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պաշտոնապես ճանաչելն ու Ալմա Աթայի հռչակագրի վրա հիմնվելը:
Ազնիվ չէ, երբ ոմանք պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը. Լավրով
Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրի միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։
Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:   Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է բազայի տեղակայման մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Մոսկվան հանդես է գալիս երկու երկրների զինվորականների, անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների միջև կանոնավոր սերտ շփումների օգտին:  Նախարարը հավելեց, որ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասն
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է․ Լավրով
Հայաստանի «ուկրաինացման» մասին ի՞նչ խոսք կարող է լինել: Հայաստանը քաղաքակիրթ երկիր է: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով հայ լրագրողի այն հարցադրումը, թե արդյոք Ռուսաստանը մտադի՞ր է «Հայաստանի հետ անել այն, ինչ արեց Ուկրաինայի հետ»։  «Ինձ համար անգամ անհարմար է պատասխանել, որովհետև իմ պատասխանը ձեզ պետք չէ»,- խոսքը սկսել է նախարար Լավրովը և այնուամենայնիվ պատասխանել։  Նախևառաջ նախարարն ընդգծել է, որ հարցի նման դրվածքը նշանակում է աջակցել նացի
Հայաստանի «ուկրաինացման» մասին ի՞նչ խոսք կարող է լինել. Հայաստանը քաղաքակիրթ երկիր է. Լավրով
Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների nչնչացման հետ
Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Արցախում Ադրբեջանի կողմից հուշարձանների nչնչացման հետ
Հիմա է ճիշտ պահը Հայաստանն առավել խորապես և ռազմավարականորեն խարսխելու Եվրոպայի զարգացող փոխկապակցվածության տեսլականին. Միրզոյան
Հիմա է ճիշտ պահը Հայաստանն առավել խորապես և ռազմավարականորեն խարսխելու Եվրոպայի զարգացող փոխկապակցվածության տեսլականին. Միրզոյան
https://detq.info/arm/node/11331
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիան
https://detq.info/arm/node/11327
Հարություն լինելու է` և’ Պոնտոսի, և’ Արցախի. Էդուարդ Շարմազանով
Թել Ավիվում կայացել է Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:  Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։  Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խորը ռազմավարական դաշինքը և ընդգծել ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության կարևորությունը։   Իսրայելի պաշտպանության նախարարը շնորհ
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
ABC MEDIA
Հնդկաստանը շուտով զենք կմատակարարի Հայաստանին՝ Ադրբեջանին և Թուրքիային պատժելու համար. DNA India - ABC MEDIA
https://detq.info/arm/node/11327
Չեմ բացառում, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները կշարունակվեն ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ԱԳ նախարարների ձևաչափով. Ալեն Սիմոնյան
Մայիսի 20-21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան:  Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:  Նշված է, որ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կլինի Երևանում. հանդիպում կունենա Փաշինյանի, Խաչատուրյանի և Միրզոյանի հետ