
Երեւանը և Բաքուն աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»,– նշել է Փաշինյանը:
Տեղեկացնում ենք, որ գագաթնաժողովը 2026 թվականին կկայանա ՀՀ-ում, 2028-ին՝ Ադրբեջանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն