Հունգարիան արգելափակել է Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր տրամադրելու ԵՄ-ի դիմումը
Հունգարիան արգելափակել է ԵՄ անդամ երկրների համատեղ դիմումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» միջազգային օրդեր տրամադրելու վերաբերյալ։
«Բուդապեշտի վետոն նշանակում էր, որ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը դրա փոխարեն իր անունից հայտարարություն տարածեց՝ «ի գիտություն ընդունելով» ՄՔԴ-ի որոշումը»,- նշվում է հոդվածում։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ), որը չի ճանաչվում Ռուսաստանի կողմից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատարին ձերբակալելու օրդեր է տվել։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն Ռուսաստանի Դաշնության համար, Ռուսաստանը պարտավոր չէ կատարել ՄՔԴ-ի պահանջները, քանի որ Կրեմլը Հռոմի ստատուսի անդամ չէ։
«Հաագայի ՄՔԴ-ի կողմից տրված կալանքի «օրդերները» մեր երկրի համար իրավաբանորեն առոչինչ են»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն