Submitted by H.Aslanyan on
Գալյամ

Սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է, այն պետք չէ կապել Ադրբեջանի պահանջի հետ. Սրբուհի Գալյան

Մեր Սահմանադրության և շատ սահմանադրությունների նախաբաններ նմանություններ ունեն, և այո՛, այդ խնդիրը, եթե խնդիր է, կարող է բարձրաձայնվել, բայց մեր դիրքորոշումը հետևյալն է. եթե մենք խնդիր չենք տեսնում մեր սահմանադրության մեջ, և ասում ենք, որ այն, ինչ բարձրաձայնվում է, օրինակ, Ադրբեջանի կողմից, խնդիր չէ, ինչպե՞ս բարձրացնենք դա որպես խնդիր այլ պետության համար: Բացարձակ տրամաբանական չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով այն պնդմանը, որ, որոշ սահմանադրագետներ գտնում են՝ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ:

Գալյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը խնդրահարույց չէ համարել Հայաստանի Սահմանադրությունը, դրա փոփոխության մտադրությունը պետք չէ կապել Ադրբեջանի պահանջների հետ, որովհետև դա իրականությանը չի համապատասխանում:

Լրագրողի հարցին՝ իսկ ինչպե՞ս է ստորագրվելու «Խաղաղության պայմանագիրը», երբ ադրբեջանական կողմը պահանջում է սահմանադրության փոփոխություն, նա պատասխանել է.

«Ամեն դեպքում «Խաղաղության պայմանագիրը» նախաստորագրվել է: Բազմաթիվ անգամներ շեշտվել է՝ խաղաղությունը հաստատվել է, իսկ Սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է,  որևէ այլ մարդու, վերպետական մարմնի, պետության գործը չէ», - նշել է արդարադատության նախարարը: 

Նա ասել է, որ խաղաղությունը գին ունի և այդ գինը վճարել թե չվճարել որոշում է ժողովուրդը: Գալյանը հավելել է, որ իրենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով, որը թելադրված է ժողովրդի կողմից։ 

Անդրադառնալով ռազմագերիների խնդրին, նա նշել է. «Դա ցավոտ հարց է, բայց այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող անձանց մեծ մասը, մեր պետության ջանքերի արդյունքում հետ է վերադարձվել Հայաստանի Հանրապետություն։ Ես լիահույս եմ, որ առաջիկայում զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ այն անձինք, որոնք գտնվում են ոչ մեր պետության տարածքում, կվերադարձվեն մեր պետություն», - եզրափակել է Սրբուհի Գալյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան