Submitted by H.Aslanyan on
Տիգրանակերտ

Տիգրանակերտի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է․

«Ադրբեջանական կողմը Արցախի Տիգրանակերտում 2025 թվականին իրականացրել է հնագիտական պեղումներ: Դատելով պաշտոնական տվյալներից՝ հնագիտական արշավախումբը ղեկավարում է ադրբեջանցի հնագետ Թեվեքյուլ Ալիևը: Պեղումները իրականացվել են օգոստոս ամսին: Դատելով ադրբեջանական կողմի տարածվող լուսանկարներից՝ պեղումները իրականացվել են Տիգրանակերտ քաղաքի Վաղքրիստոնեական հրապարակին կից, որտեղ բացվել են 12-13-րդ դարերի վերին շերտերը՝ տնտեսական կառույցների, հորերի և թոնիրների մնացորդներով (նկ. 1-2):

Ադրբեջանական կողմը հնավայրը կոչում է Շահբուլաղ, մի անուն, որ 18-րդ դարից վաղ չէ: Փատորեն քաղաքի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել: Անշուշտ, 12-13-րդ դարի Տիգրանակերտը չէր կարող կոչվել 18-րդ դարի նոմենկլատուրայով:

Ադրբեջանական կողմը նաև անդրադարձ է կատարել հայկական կողմի իրականացրած պեղումներին: Ուշագրավ է, որ ադրբեջանցի հնագետները առաջին անգամ փորձել են մեկնաբանել հայկական կողմի իրականացրած պեղումները: Համաձայն ադրբեջանցի հնագետների՝ հայկական կողմի բացած «աղվանական» եկեղեցին կառուցված է եղել բյուզանդական ճարտարապետության հիման վրա և վերակառուցվել է սիրիական ճարտարապետության հիման վրա: Ադրբեջանական կողմը նաև անդրադարձ է կատարել Վաղքրիստոնեական հրապարակի մեծ բազիլիկ տաճարի պեղումներից գտնված հայերեն արձանագրությամբ կավե սկավառակին: Ուշագրավ է, որ ադրբեջանցի գիտնականները տալիս են արձանագրության բովանդակությունը, չնշելով, թե իրականում ինչ լեզվով է այն գրված, ովքեր են հայտնաբերել այդ արձանագրությունը:

Այժմ, երբ Տիգրանակերտի հնագիտական հետազոտության արդյունքները մանրամասն քննված են ընդամենը մեկ ամիս առաջ հրատարակված «Արցախի Տիգրանակերտ. քաղաքի պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» կապիտալ աշխատության  մեջ, հարկ է նախաձեռնել դրա այլալեզու հրատարակությունները, ինչով և հիմա զբաղված է թիմը: «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ավարտին է մոտենում գրքի ռուսերեն թարգմանությունը: Շնորհակալ կլինենք, եթե հնարավորությունններ ստեղծվեն նաև անգլերեն թարգմանության համար»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան