Լեհաստանը փշալարերով ժամանակավոր պատնեշ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին
Լեհաստանը փշալարերով արդեն 107 կմ երկարությամբ ժամանակավոր պատնեշ է կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին, հայտնել է ՌԴ-ին սահմանակից շրջանի սահմանային պահպանության մամուլի քարտուղար Միրոսլավ Ալեքսանդրովիչը։
Ինչպես նշել են Վարշավայում, այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Ռուսաստանը Կալինինգրադի մարզի օդանավակայանը բացել է Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից եկող ինքնաթիռների համար, ինչը միգրացիոն ճնշման սպառնալիք է ստեղծում:
Ապրիլին կսկսվի սահմանի այդ հատվածում էլեկտրոնային պատնեշի կառուցումը։ Այդ աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։ Պատնեշը կընդգրկի սահմանի 200 կմ հատվածը և կենթադրի սենսորների ու տեսախցիկների համակարգ, որոնք թույլ կտան իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ կատարել: Նախագծի արժեքը գնահատվում է 82 մլն դոլար։
Ավելացնել նոր մեկնաբանություն