Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև շփումներն ընդհատվել են. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև շփումներն ընդհատվել են. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև շփումներն ընդհատվել են, սակայն ժամանակակից աշխարհում միշտ կա դրանք տեխնիկապես կազմակերպելու հնարավորություն, այդ թվում՝ ռազմական միջադեպերը կանխելու համար, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Այժմ շփումն ընդհատված է։ Ամեն դեպքում մենք ապրում ենք 21-րդ դարում, և եթե կա անհրաժեշտություն, կարելի է վերցնել հեռախոսն ու զանգահարել»,- ասել է նա «Ինտերֆաքսին»՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև «թեժ գիծ», որի օգնությամբ հնարավոր կլիներ կանխել միջադեպերը, ինչպիսին էր Սև ծովի վրա ամերիկյան ԱԹՍ-ի դեպքում։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ «հարցը ոչ թե «թեժ գծի» առկայությունը կամ դրա բացակայությունն է, այլ կոնկրետ նշված դեպքում խնդիրը միջադեպի դիտավորյալ լինելն էր»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն