Ռուսաստանը Չինաստանի հետ ռազմական դաշինք չի ստեղծում. Պուտին
Ռուսաստանը ռազմական դաշինք չի ստեղծում Չինաստանի հետ և չի սպառնում որևէ երկրի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայտարարությունները, թե Մոսկվան ու Պեկինն առանցք են ստեղծում, և դա սպառնալիք է Արևմուտքի համար: ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև մենք Չինաստանի հետ որևէ ռազմական դաշինք չենք ստեղծում»,- նշել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն