Վարդան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։

Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության՝ գլխավոր ճարտարապետը, համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նրա գիտությամբ, տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ՝ քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային՝ «գործողություն–գումար–գործողություն–գումար» սխեմայով մաս–մաս փոխանցելու հանգամանքների շուրջ՝ այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ և ստանալով այն տալու խոստում։   

Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։

Վերոգրյալից բացի, քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող և համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրավված անձի անվամբ սեփականաշնորհելու և իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք–գումարներ ստանալու մասին։

Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ՝ ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրան
Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի
Օսկանյան
Փաշինյանը կրկին դիմեց իր գործելակերպին՝ պատերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան
Գարեգին
Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ
Տանկ
Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը տանկ է վարել
Ինքնաթիռ
Ամերիկյան F-35 կործանիչն իրանական կրակի հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել․ CNN
Քուդս
ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը սպանվել է
Հրթիռ
«Ճշմարիտ խոստում 4» գործողության ընթացքում Իրանն առաջին անգամ կիրառել է «Նասրալա» հրթիռը
Թրամփ
ԱՄՆ նախագահը խոսել է Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելու մասին
Կատար
Կատարում հրթիռային հարձակումից հետո կասեցվել է գործարանի աշխատանքը
Բենիամին
Ոչնչացրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Բենիամին Նեթանյահու
Նիկոլ
Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է․ Փաշինյան
Նիկոլ
Որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պшտերազմ՝ ծանր հետևանքներով. Նիկոլ Փաշինյան
Բեն
Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ
Հեզբոլլահ
Իսրայելը հայտարարել է մեկ օրում «Հեզբոլլահի» 20 մարտիկի սպանության մասին
Սենատ
ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը
Բայրամով
Բաքուն ակնկալում է, որ Իրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի հետաքննnւթյուն․ Բայրամով
Դրոշ
Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն
Ցորեն
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ
Թրամփը դեռ չի որոշել՝ արդյոք ամերիկյան զորքեր ուղարկի Իրան՝ միջուկային նյութերը բռնագրավելու համար, թե ոչ, այս մասին գրում է CBS News-ը։  Պենտագոնը պատրաստել է իր տարբերակները, սակայն հիմնական անորոշությունները մնում են, այդ թվում՝ հարստացված ուրանի տեղակայման հարցը Իրանում և Իրանի ներսում ղեկավարության վերաբերյալ պարզության բացակայությունը, հաղորդում է լրատվամիջոցը։  ԱՄՆ-ն կարծում է, որ իրանական զինված ուժերը թուլացած են, բայց վախենում է, որ դա կարող է խաթարել նավթի մատակարարումը Հորմուզի նեղուցով։
Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
Ալի
Իրանը Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նոր քարտուղար ունի
Կատար
Իրանի հրթիռային հարվածներից «ընդարձակ վնաս է» հասցվել Կատարի հեղուկ գազի արտադրության ամենամեծ ենթակառուցվածքին
ԵՄ
ԵՄ-ն և Իսլանդիան անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են կնքել
Պատրիոտ
Գերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում
Նիկոլ
Ինչո՞ւ է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը անկախություն. Փաշինյանը պարզաբանել է
Իրան
Իսրայելը փորձել է սպանել Իրանի հետախուզության նախարարին
Դրոշ
Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար
ԱԳՆ
Իրանի նոր գերագույն առաջնորդը լիովին առողջ է, թեթև վնասվածքներ է ստացել․ ԱԳՆ
Վարուժան
Իրանում ընթացող պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի. թյուրքագետ
Հումանիտար
Ադրբեջանը Իրանին է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը
Նեթանյահու
Իսրայելը հարվածում է հրապարակներին, ճանապարհներին, որպեսզի Իրանի ժողովուրդը նշի Կրակի տոնը․ շնորհավոր Նովրուզ․ Նեթանյահու