Գերմանական «Leopard 2» տանկերը հասել են Ուկրաինա
Գերմանիայի կողմից խոստացված «Leopard 2» 18 տանկերը հասել են Ուկրաինա։ Հունվարին Գերմանիան համաձայնել է տանկեր մատակարարել, որոնք համարվում են Արևմուտքի զինանոցում լավագույններից մեկը։
«Leopard 2» տանկեր մատակարարելու մասին Գերմանիայի իշխանությունների որոշումից մոտ երկու ամիս անց տեխնիկան փոխանցվել է Կիևին։Ուկրաինա են հասել նաև 40 «Marder» հետևակի մարտական մեքենաներ և երկու զրահահավաք մեքենա։
Ըստ Կիևի՝ ծանր սպառազինության ուղարկումը կարող է վճռորոշ դեր ունենալ Ռուսաստանի դեմ պայքարում, սակայն Մոսկվան դա համարում է վտանգավոր սադրանք:
«Ես վստահ եմ, որ նրանք կարող են վճռական ներդրում ունենալ ռազմաճակատում», - իր թվիթերյան էջում գրել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Պորտուգալիայի նվիրաբերված 3 Լեոպարդ տանկերը նույնպես հասել են Ուկրաինա:
Ավելացնել նոր մեկնաբանություն