Ռուսաստանը Իրանին կիբերզենք է մատակարարում անօդաչու սարքերի դիմաց․WSJ

Ռուսաստանն Իրանին կիբեռզենք է մատակարարում անօդաչու սարքերի դիմաց․ WSJ

​​​​​Ռուսաստանը սկսել է սարքավորումներ և ծրագրային ապահովում մատակարարել Թեհրանին հսկողության համար: Եթե ​​ավելի վաղ Կրեմլը սահմանափակվում էր միայն «պաշտպանիչ» ծրագրային ապահովման տրամադրմամբ, ապա այն բանից հետո, երբ Իրանը սկսեց անօդաչու թռչող սարքեր և զինամթերք մատակարարել, որոշումը փոխվեց, գրում է «The Wall Street Journal»-ը։

Նշվում է, որ Ռուսաստանն արդեն հանձնել է գաղտնալսող, հսկող սարքեր, ինչպես նաև ստի դետեկտորներ։ Բացի դրանից՝ Մոսկվան, հավանաբար, ավելի առաջադեմ ծրագրային ապահովում է տրամադրել Իրանին, որը թույլ է տալիս կոտրել բջջային հեռախոսների ծրագրեր:

Ինչպես նշում է հրատարակությունը, ծրագրային ապահովումը մատակարարում է ռուսական «Proteus» գիտատեխնիկական կենտրոնը։ Կազմակերպությունն արդեն ծրագրային ապահովում է հանձնել, որն Իրանի իշխանություններին թույլ կտա գաղտնալսել բջջային կապը։

Ավելացնել նոր մեկնաբանություն