Սամվել Կարապետյան

Ոչ մի զրկանք չի՛ կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ և անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։

Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ բառի ամենաուղիղ իմաստով պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։

Հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով թշնամաբար կոտրել Հայ Առաքելական Եկեղեցու կարգը և արատավորել Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ։ Դրանով ազգային պառակտման ճանապարհին այս իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին։

Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտին՝ մեր Մայր Աթոռին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու համար։ Սակայն նրանք պետք է իմանան, որ մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արել ենք դարեր առաջ, արել ենք երեկ ու անելու ենք վաղը։ Ոչ մի զրկանք չի՛ կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ։

Ոչ մի բանտարկություն չի՛ կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ Սրբազանների, տասնյակ գյումրեցիների, այդ թվում՝ «Մեր Ձևով» շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանի, մեր այլ ընկերների և գործընկերների կամքը՝ ապրելու բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնած, բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում:

Անելու ենք՝ Մեր ձևով»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ինքնաթիռ
Սովորական գործընթաց է, հատուկ թույլտվություն չի պահանջվում․ քաղավիացիան՝ Հայաստանի տարածքով թուրքական ուղղաթիռ անցնելու մասին
Խամենեի
Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից
Սուրեն
ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց
Ալի
Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը
Սահման
Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը
Հարված
Իսրայելը հայտարարել է Իրանին հասցվող հարվածների լայնամասշտաբ ալիքի մասին
Պակիստան
Պակիստանը հարվածել է Քաբուլի կենտրոնին․ կա 400 զոհ
Ինքնաթիռ
Ալժիրի ՌՕՈւ-ի՝ Հայաստանի տարածքով Բաքու չվերթը դիվանագիտական նպատակով է եղել․ ԱԳՆ
Բաղդադ
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների
Թրամփ
ԱՄՆ-ն պարտավոր չէ օգնել Ուկրաինային. Թրամփ
Կայա
ԵՄ-ն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստանի խնդրանքով. Կալլաս
Հրթիռ
Իրանական խոցված հրթիռի բեկորներ՝ Երուսաղեմի Հին քաղաքում՝ հայկական վանքի հարևանությամբ
Մոջթաբա
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե երբ է նոր գերագույն առաջնորդը ներկայանալու հանրությանը
Ֆիդան
Թուրքիան ցանկանում է մնալ պատերազմի սահմաններից դուրս. Ֆիդան
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է
Կալլաս
ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկում են իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելու հարցը
Գալյան
ՀՀ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան
Լիբանան
Իսրայելի բանակը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում
Սպիտակ տուն
Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար
Հորմուզ
Ներկա պահին շուրջ 1000 նավ սպասում է Հորմուզի նեղուցով անցնելուն
Օրբան
ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Օրբան
Վենս
Իրանի հակամարտությունը Թրամփի թիմը բաժանել է Վենսի և Ռուբիոյի կողմնակիցների
Զեմ
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի նկատմամբ
Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների նոր փուլի․ Զելենսկի
Թրամփ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զենք
ԱՄՆ-ն Իրանում գործողության պատճառով սպառել է կարևորագույն զինամթերքի պաշարները. The Financial Times
ՊՆ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ
Վարուժան
Չզարմանաք, որ շուտով ՀՀ անունից Թուրքիայից ու Ադրբեջանից ներողություն էլ խնդրեն «տարբեր ցավոտ իրադարձությունների» համար. թյուրքագետ
Ասադով
«Վաշինգտոնի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքի սահմանումն էր»․ Ասադով
Աֆղանստան
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքին