Գերի

Եվրանեսթ ԽՎ-ն պետք է պահանջի Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայերին. Արթուր Խաչատրյան

Բոլորը ցանկանում են խաղաղություն, ոչ մեկը չի կարող ասել՝ ոչ խաղաղությանը, բայց տևական խաղաղության համար այդ խաղաղությունը պետք է լինի արդար՝ հիմնված արդարության և արդարադատության վրա: Այս մասին Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով,արդարադատությունը պահանջում է, որ բոլոր կողմերի շահերը պաշտպանված, հարգված լինեն, դա պահանջում է երկու կողմերից բարի կամք։

«Մենք, ցավոք սրտի, այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը  շարունակում է  զավթման տակ պահել Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան  200 կմ քառակուսի, միջամտել Հայաստանի ներքին հարցերին՝ պարբեր պահանջներ ներկայացնելով։ Ասում են՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որպես նախապայման պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Սա դեմ է սկզբունքներին, որոնք  հաստատված են միջազգային փաստաթղթերով։ Ադրբեջանը շարունակում է  կիրառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը»,- նշել է պատգամավորը:

Խաչատրյանը նաև անդրադարձել է տեղահանված արցախցիներին: «Եկեք չանտեսենք, աչք չփակենք էթնիկ զտումների վրա, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լեռնային Ղարաբաղում այսօր չկա գեթ մեկ հայ, ստիպողաբար տեղահանվել են:

Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում են աչք փակել սրա վրա, արդյո՞ք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջենք, որպեսզի Ադրբեջանը երաշխավորի ժողովրդի անվտանգ վերադարձ իրենց տներ, արժանապատիվ վերադարձ միջազգային մեխանիզմներով»,- նշել է նա:

Խաչատրյնաը կոչ է արել հենց այստեղից պահանջել Ադրբեջանին առանց որևէ պայմանի ազատ արձակի հայ գերիներին։

«Վեհաժողովը պետք է բարձրաձայնի, պահանջի առանց նախապայմանների բանտարկյալների ազատ արձակում։

Ես փոփոխություն եմ առաջարկում՝ այս վեհաժողովից ուղերձ ուղարկել Ադրբեջանին, որ չի հանդուրժելու այսպիսի անմարդկային գործողություններ Ադրբեջանի  ֆաշիստ ռեժիմի կողմից»,- ասել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ինքնաթիռ
Սովորական գործընթաց է, հատուկ թույլտվություն չի պահանջվում․ քաղավիացիան՝ Հայաստանի տարածքով թուրքական ուղղաթիռ անցնելու մասին
Խամենեի
Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից
Սուրեն
ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց
Ալի
Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը
Սահման
Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը
Հարված
Իսրայելը հայտարարել է Իրանին հասցվող հարվածների լայնամասշտաբ ալիքի մասին
Պակիստան
Պակիստանը հարվածել է Քաբուլի կենտրոնին․ կա 400 զոհ
Ինքնաթիռ
Ալժիրի ՌՕՈւ-ի՝ Հայաստանի տարածքով Բաքու չվերթը դիվանագիտական նպատակով է եղել․ ԱԳՆ
Բաղդադ
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների
Թրամփ
ԱՄՆ-ն պարտավոր չէ օգնել Ուկրաինային. Թրամփ
Կայա
ԵՄ-ն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստանի խնդրանքով. Կալլաս
Հրթիռ
Իրանական խոցված հրթիռի բեկորներ՝ Երուսաղեմի Հին քաղաքում՝ հայկական վանքի հարևանությամբ
Մոջթաբա
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե երբ է նոր գերագույն առաջնորդը ներկայանալու հանրությանը
Ֆիդան
Թուրքիան ցանկանում է մնալ պատերազմի սահմաններից դուրս. Ֆիդան
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է
Կալլաս
ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկում են իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելու հարցը
Գալյան
ՀՀ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան
Լիբանան
Իսրայելի բանակը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում
Սպիտակ տուն
Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար
Հորմուզ
Ներկա պահին շուրջ 1000 նավ սպասում է Հորմուզի նեղուցով անցնելուն
Օրբան
ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Օրբան
Վենս
Իրանի հակամարտությունը Թրամփի թիմը բաժանել է Վենսի և Ռուբիոյի կողմնակիցների
Զեմ
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի նկատմամբ
Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների նոր փուլի․ Զելենսկի
Թրամփ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զենք
ԱՄՆ-ն Իրանում գործողության պատճառով սպառել է կարևորագույն զինամթերքի պաշարները. The Financial Times
ՊՆ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ
Վարուժան
Չզարմանաք, որ շուտով ՀՀ անունից Թուրքիայից ու Ադրբեջանից ներողություն էլ խնդրեն «տարբեր ցավոտ իրադարձությունների» համար. թյուրքագետ
Ասադով
«Վաշինգտոնի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքի սահմանումն էր»․ Ասադով
Աֆղանստան
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքին