Նիկոլ

Ադրբեջանի հետ խաղաղությունը պատմական փոփոխություն է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ընդհանուր տարածաշրջանի համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը:

Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ «Ունենք խաղաղություն, և դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։

Որովհետև կարծում եմ առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ, և ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաև բարգավաճ տարածաշրջան։ Մասնավորապես, հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության ենք եկել բացելու տարածաշրջանային կապերը՝ հիմված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաև մեկ այլ սկզբունք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Հաջորդիվ՝ վարչապետն անդրադարձել է TRIPP նախագծին և կարևորել դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ «Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը` ավելացնելով, որ կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։

Խոսելով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, ինչպես նաև հետագա բարեկեցության և կայունության համար։ «Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին և խաղաղության գործընթացին»,- նշել է վարչապետը։

Այնուհետև, վարչապետն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ ևս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռուբեն
Ռուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է
Կալլաս
ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկում են իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելու հարցը
Գալյան
ՀՀ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան
Լիբանան
Իսրայելի բանակը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում
Սպիտակ տուն
Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար
Հորմուզ
Ներկա պահին շուրջ 1000 նավ սպասում է Հորմուզի նեղուցով անցնելուն
Օրբան
ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Օրբան
Վենս
Իրանի հակամարտությունը Թրամփի թիմը բաժանել է Վենսի և Ռուբիոյի կողմնակիցների
Զեմ
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի նկատմամբ
Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների նոր փուլի․ Զելենսկի
Թրամփ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զենք
ԱՄՆ-ն Իրանում գործողության պատճառով սպառել է կարևորագույն զինամթերքի պաշարները. The Financial Times
ՊՆ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ
Վարուժան
Չզարմանաք, որ շուտով ՀՀ անունից Թուրքիայից ու Ադրբեջանից ներողություն էլ խնդրեն «տարբեր ցավոտ իրադարձությունների» համար. թյուրքագետ
Ասադով
«Վաշինգտոնի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքի սահմանումն էր»․ Ասադով
Աֆղանստան
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքին
Մակրոն
Մակրոնը հայտնել է Իրաքում ֆրանսիացի զինվորականների շրջանում մեկ զոհի, մի քանի վիրավորի մասին
Ալեն
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Գերի
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին
Պուտին
Պուտինի «թաքնված ձեռքը»․ ռուսական հետախուզությունն օգնում է Իրանին
Բաքու
Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով․ քաղաքագետ
Իրան
Իրանը հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա հերթական հարձակման մասին
Արտաշես
«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել
Նիկոլ
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան
Բեգլարյան
«Ալիևը նացիստ առաջնորդ է». Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի վարչակազմին մեղադրել է ցեղասպանության մեջ
Ալիև
«Իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր»․ Ալիև
Իրան
Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 9 հազար օբյեկտ. Թեհրանի քաղաքապետ
Իրան
Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով
Լիբանան
Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ
Ալիև
Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև