Արմեն Գրիգորյան

ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչները մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուելում մասնակցել և ելույթ է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին:

ԱԽ քարտուղարի ելույթի տեքստն ամբողջությամբ ստորև՝

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև, որը հավաքվել է քննարկելու Հարավային Կովկասում խաղաղության, բարեկեցության և փոխկապակցվածության ներկայիս հնարավորությունները, որոնց իրագործման համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ճանապարհ հարթել: Նախ և առաջ ցանկանում եմ արտահայտել իմ շնորհակալությունը բոլոր ներկաներին, որոնց համար Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության, կայունության և անվտանգության վերաբերյալ երկխոսությունը կարևոր է։

Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարզապես ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ՝ այն տեսլական է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս փոխկապակցվածության, փոխկախվածության և համագործակցության համար։

Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվել է հակամարտություններով, փակ սահմաններով և կորցրած հնարավորություններով։ Այսօր իրավիճակը սկսել է փոխվել։

2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի իրադարձությունը դրեց խաղաղության և բարեկեցության հիմքը Հարավային Կովկասում՝ նշանավորելով վճռական առաջընթաց դեպի տարածաշրջանի ապաշրջափակում։

Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։

Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Տարածաշրջանի ապաշրջափակումն է, որ հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալացման ջանքերի հիմնաքարը։ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պատկերացնում է մի տարածաշրջան, որը փոխկապակցված է ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ փոխադրումների և թվային ցանցերի միջոցով։

Կցանկանայի ընդգծել, որ «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) նաև հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչ՝ համաձայն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկի կարողությունների զարգացման գործընկերության» փոխըմբռնման հուշագրի: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակը մարդկանց միավորելն է, ինչպես նաև առևտրի և նորարարության խթանումը։

Վաշինգտոնյան համաձայնագիրը բացեց նոր հնարավորությունների պատուհան՝ այդ նպատակը իրականություն դարձնելու համար։

Առևտրային ուղիների վրա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար «Ամբերդ» հայկական հետազոտական ինստիտուտը կատարել է մանրամասն ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ Եվրոպայի և Չինաստանի միջև նոր առևտրային ուղին՝ Հայաստանի տարածքով անցնելիս կարող է ներկայիս ուղիների համեմատ կրճատվել 5-ից 10 %-ով։

Կայունության դրական ազդեցություններն այսօր արդեն նկատելի են։ Հայաստանի տնտեսությունը, հատկապես դրա տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտները, ինչպես նաև զբոսաշրջությունը, արագորեն զարգանում են են՝ օգտվելով ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայրից։

Հայաստանը մեկնարկում է բացառիկ՝ 500 միլիոն դոլարի արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագիծ՝ NVIDIA և Firebird ընկերությունների հետ համագործակցությամբ, ինչն ավելի է ամրապնդում երկրի դիրքը որպես աշխարհի առաջատար բարձր արդյունավետության համակարգչային կենտրոններից մեկը։ 2025 թվականի մայիսից օգոստոս ամիսներին Հայաստանը գրանցեց նշանակալի զբոսաշրջային աճ։ Օրինակ՝ հունիսին Հայաստան ժամանեց ավելի քան 215.000 զբոսաշրջիկ, ինչը 19%-ով ավել էր 2024 թվականի համեմատ։

Մեր գնահատմամբ՝ այդ աճի պատճառը մարտի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունների ավարտի հայտարարությունն էր, և տարբեր երկրներում բնակվող մարդիկ արձագանքեցին այս հայտարարությանը։ Սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 10.5% աճ, ևս վկայում է օգոստոսի 8-ի հայտարարության հնարավոր ազդեցության մասին:

Սա վկայում է, որ խաղաղությունը խթանում է բիզնեսը, նորարարությունը և բարեկեցությունը։

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը պատրաստ է շարունակել այս ուղին՝ պարտավորությամբ և թափանցիկությամբ։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես տրանսպորտային նախագիծ, այլ նաև որպես քաղաքական հայտարարություն՝ համաձայն որի երկխոսությունը գործում է, համագործակցությունը հնարավոր է, և որ տարածաշրջանային անվտանգությունը կարելի է կառուցել համատեղ բարեկեցության միջոցով։ Այնուամենայնիվ, այս գործընթացը պահանջում է բոլորի ներգրավվածությունը՝ մեր եվրոպական գործընկերների, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի գործընկերների, ինչպես նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ավելի լայն տարածաշրջանի հարևանների մասնակցությունը։

Խաղաղության գործընթացն ինստիտուցիոնալացնելուց բացի, Հայաստանի կառավարության մյուս առաջնահերթությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն է։

Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ Թուրքիայի հետ սահմանների բացման համար: «Ամբերդ» ինստիտուտի հետազոտության համաձայն՝ բաց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։

Օգտագործելով Թուրքիայի տարածքը՝ առևտրային ուղին Հայաստանի և Արևելյան Եվրոպայի միջև կկարճատվի 10–25%-ով, իսկ Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի միջև՝ 5–15%-ով։

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շնորհակալություն եմ հայտնում այս կոնֆերանսին և ինձ տրված հնարավորության համար՝ ներկայացնելու Հայաստանի տեսլականը խաղաղության, բարեկեցության և կայունության ոլորտում, որը կարող է օգտակար լինել մեր երկրներին և ողջ տարածաշրջանին:

Շնորհակալություն»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զենք
ԱՄՆ-ն Իրանում գործողության պատճառով սպառել է կարևորագույն զինամթերքի պաշարները. The Financial Times
ՊՆ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ
Վարուժան
Չզարմանաք, որ շուտով ՀՀ անունից Թուրքիայից ու Ադրբեջանից ներողություն էլ խնդրեն «տարբեր ցավոտ իրադարձությունների» համար. թյուրքագետ
Ասադով
«Վաշինգտոնի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքի սահմանումն էր»․ Ասադով
Աֆղանստան
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքին
Մակրոն
Մակրոնը հայտնել է Իրաքում ֆրանսիացի զինվորականների շրջանում մեկ զոհի, մի քանի վիրավորի մասին
Ալեն
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Գերի
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին
Պուտին
Պուտինի «թաքնված ձեռքը»․ ռուսական հետախուզությունն օգնում է Իրանին
Բաքու
Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով․ քաղաքագետ
Իրան
Իրանը հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա հերթական հարձակման մասին
Արտաշես
«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել
Նիկոլ
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան
Բեգլարյան
«Ալիևը նացիստ առաջնորդ է». Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի վարչակազմին մեղադրել է ցեղասպանության մեջ
Ալիև
«Իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր»․ Ալիև
Իրան
Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 9 հազար օբյեկտ. Թեհրանի քաղաքապետ
Իրան
Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով
Լիբանան
Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ
Ալիև
Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև
Իրան
Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն արժեցել է ավելի քան 11.3 միլիարդ դոլար
Պատերազմ
Մեր հարևանությամբ պատերազմը հասել է հերթական նոր փուլին, որտեղ պատերազմի լիարժեք թատերաբեմի են վերածվում նոր երկրներ
ՄԱԿ
ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարվածները
Իհպկ
Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ
Բաքու
Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ
Անկաչա
Անկարան պատրաստ է Բաքվին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերել
Սուրեն
Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ. Սուրենյանցը՝ Փաշինյանի ելույթի մասին
Փեզեշքիան
Փեզեշքիանն ասել է՝ ինչ է անհրաժեշտ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար
Արարատ
Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի համագործակցության մասին համաձայնագիրը
Զոհ
140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել. Պենտագոնը թվեր է հրապարակել