Արարատ

Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն Ադրբեջանի հետ եղածի հակապատկերն է․ Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի միջև առկա երկխոսությունն ու հարաբերությունները ինչ-որ առումով հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակի։ «Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե խաղաղության գործընթացը կառուցվում է երկու պետությունների, բայց ոչ ժողովուրդների միջև։

Միրզոյանը նշեց՝ երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք՝ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, բայց մնում են հարցեր, որոնք ենթակա են կարգավորման, այդ թվում՝ հասարակությունների, քաղաքացիների միջև կապերը։

«Այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին հասարակությունների՝ մտավոր ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև օբյեկտիվ է, պայմանավորված է հոգեբանական խոր տրավմայով, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են, և հաղթահարելու խնդիր կա, ժամանակ է պահանջում»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ փորձում են կապեր հաստատել քաղհասարակությունների միջև։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի դեպքում երկու երկրների կառավարությունների միջև կա հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի առանձին հարցերի շուրջ, և պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև հաշտեցման ուղղությամբ, Թուրքիայի պարագայում ճիշտ հակառակն է։

«Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել և կա՝ շատ շոշափելի, պրոբլեմն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է եղել, թռիչքներ են եղել և հիմա էլ կան, պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները Թուրքիայից դեպի Երևան ու նաև դեպի Գյումրի։ Այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել, Թուրքիայի հետ խնդիրը եղել է այն, որ սահմանը եղել է փակ, և չեն եղել դիվանագիտական հարաբերություններ»,- նշեց Միրզոյանը։

Նա հավելեց՝ այսօր Թուրքիայի հետ շատ ինտենսիվ և բովանդակալի քաղաքական երկխոսություն է հաստատված։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի ահաբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զենք
ԱՄՆ-ն Իրանում գործողության պատճառով սպառել է կարևորագույն զինամթերքի պաշարները. The Financial Times
ՊՆ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ
Վարուժան
Չզարմանաք, որ շուտով ՀՀ անունից Թուրքիայից ու Ադրբեջանից ներողություն էլ խնդրեն «տարբեր ցավոտ իրադարձությունների» համար. թյուրքագետ
Ասադով
«Վաշինգտոնի ամենակարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» հիմքի սահմանումն էր»․ Ասադով
Աֆղանստան
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի տարածքին
Մակրոն
Մակրոնը հայտնել է Իրաքում ֆրանսիացի զինվորականների շրջանում մեկ զոհի, մի քանի վիրավորի մասին
Ալեն
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Գերի
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին
Պուտին
Պուտինի «թաքնված ձեռքը»․ ռուսական հետախուզությունն օգնում է Իրանին
Բաքու
Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով․ քաղաքագետ
Իրան
Իրանը հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա հերթական հարձակման մասին
Արտաշես
«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել
Նիկոլ
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան
Բեգլարյան
«Ալիևը նացիստ առաջնորդ է». Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի վարչակազմին մեղադրել է ցեղասպանության մեջ
Ալիև
«Իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր»․ Ալիև
Իրան
Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 9 հազար օբյեկտ. Թեհրանի քաղաքապետ
Իրան
Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով
Լիբանան
Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ
Ալիև
Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև
Իրան
Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն արժեցել է ավելի քան 11.3 միլիարդ դոլար
Պատերազմ
Մեր հարևանությամբ պատերազմը հասել է հերթական նոր փուլին, որտեղ պատերազմի լիարժեք թատերաբեմի են վերածվում նոր երկրներ
ՄԱԿ
ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարվածները
Իհպկ
Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ
Բաքու
Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ
Անկաչա
Անկարան պատրաստ է Բաքվին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերել
Սուրեն
Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ. Սուրենյանցը՝ Փաշինյանի ելույթի մասին
Փեզեշքիան
Փեզեշքիանն ասել է՝ ինչ է անհրաժեշտ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար
Արարատ
Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի համագործակցության մասին համաձայնագիրը
Զոհ
140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել. Պենտագոնը թվեր է հրապարակել