Իրանը և Ռուսաստանն ապրիլին կհամաձայնեցնեն ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախագիծը․ Աբդոլլահիան
Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագծի համաձայնեցման վերջնական փուլում են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են ճիշտ ճանապարհով, բարձրաստիճան պատվիրակությունները տարբեր մակարդակներում հանդիպում են, քննարկում տարբեր հարցեր, երկու երկրների ղեկավարները մշտապես անմիջական շփման մեջ են:
Նա հույս ունի, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի նախագիծը վերջնականապես կհամաձայնեցվի հաջորդ ամիս․ «Ես շատ երախտապարտ եմ, որ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագիծը քննարկվել և հաստատվել է Ռուսաստանում: Մենք հուսով ենք, որ այդ համաձայնագիրը կստորագրվի»։
Ավելացնել նոր մեկնաբանություն