Խանդանյան

Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը որոշեն, որ տարածքներով պիտի փոխանակվեն, պետք է հանրաքվե տեղի ունենա. Սարգիս Խանդանյան

Անկլավների հարցը բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց և դա պետք է արձանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա:  Փոխանակման հարց փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետև սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում:  Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի և սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ, մեջտեղում, վերջում, թե որ, պետք է նաև անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո»,- նշել է նա:

Խանդանյանի խոսքով, պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի, և այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղի ունենան սահմանագծման աշխատանքներ։ «Հետո արդեն Հայաստանը և Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանը և Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի, դրա համար պետք է հանրաքվե տեղի ունենա: Կառավարությունը նման որոշում ընդունելու լիազորություն չունի»,- ասել է նա:

Նա հիշեցրեց, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին, և հարցը կշարունակի քննարկվել հետագա շփումների ընթացքում։

Լրագրողների այն դիտարկմանը, թե Ադրբեջանի կողմից կիրառվող հռետորաբանությունը չի մեղմանում անգամ այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը խոսում է «նոր հայրենասիրական մոտեցման» մասին, Խանդանյանը պատասխանեց, որ Հայաստանը չի հետապնդում տարածքային հավակնություններ. «Հայաստանի Հանրապետությունն ունի 29,743 քառակուսի կիլոմետր տարածք, և այդ սահմաններից դուրս հայրենիք չի փնտրում։ Մեր նպատակը է մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը այդ սահմանների ներսում»։ Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է ձգտել խաղաղ համաձայնագրի կնքմանը և տարածաշրջանային կայունությանը։

Խանդանյանի խոսքով՝ վերջին յոթ տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները եղել են թափանցիկ և հանրության համար հասանելի. «Այս բոլոր տարիներին բանակցությունների շուրջ խոսակցությունները հրապարակային են եղել։ Մենք գիտենք, որ այդ բանակցությունները մեծ արդյունքի չեն հանգեցրել, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս զգալիորեն փոխվել է», -ասաց պատգամավորը։

Խանդանյանը նշեց, որ դեռ 2018 թվականից Հայաստանի դիրքորոշումն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի իր ճակատագրին վերաբերվող բանակցություններին։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարություններում նոր բան չկա։

Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը պատերազմի չի ձգտել, այլ հակառակը՝ փորձել է գտնել խաղաղ հանգուցալուծման ուղիներ: «Հայաստանը չի հրաժարվել բանակցություններից։ Պարզապես շուրջ 20 տարի ձևավորված բանակցային կառուցվածքը և փոխված ուժերի բալանսը նվազեցնում էին Հայաստանի մանևրելու հնարավորությունները», – ասաց պատգամավորը։

Խանդանյանը հաստատեց նաև, որ բանակցային գործընթացների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր և արձանագրություններ մինչև տարեվերջ նախատեսվում է հրապարակել կառավարության կողմից։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արտաշես
«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել
Նիկոլ
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի․ Փաշինյան
Բեգլարյան
«Ալիևը նացիստ առաջնորդ է». Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի վարչակազմին մեղադրել է ցեղասպանության մեջ
Ալիև
«Իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր»․ Ալիև
Իրան
Իրանում հարձակման է ենթարկվել մոտ 9 հազար օբյեկտ. Թեհրանի քաղաքապետ
Իրան
Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով
Լիբանան
Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ
Ալիև
Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև
Իրան
Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն արժեցել է ավելի քան 11.3 միլիարդ դոլար
Պատերազմ
Մեր հարևանությամբ պատերազմը հասել է հերթական նոր փուլին, որտեղ պատերազմի լիարժեք թատերաբեմի են վերածվում նոր երկրներ
ՄԱԿ
ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարվածները
Իհպկ
Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ
Բաքու
Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ
Անկաչա
Անկարան պատրաստ է Բաքվին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերել
Սուրեն
Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ. Սուրենյանցը՝ Փաշինյանի ելույթի մասին
Փեզեշքիան
Փեզեշքիանն ասել է՝ ինչ է անհրաժեշտ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար
Արարատ
Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի համագործակցության մասին համաձայնագիրը
Զոհ
140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել. Պենտագոնը թվեր է հրապարակել
Դավիթ
Խուդաթյանը Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը
Խամեենի
Իրանի նոր առաջնորդը վիրավորվել է ոտքերի շրջանում․ նա գտնվում է խիստ անվտանգ վայրում
Հրթիռ
Հյուսիսային Կորեան փորձարկել է թևավոր հրթիռ «Չոե Հյոն» ականակրից
ՊՆ
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք չի կառուցվել․ ՊՆ խոսնակ
եմ
ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել
հորմուզ
Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն
գեղարդ
Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու
Նարեկ
Փաշինյանի և Պապիկյանի այն պնդումը, թե ՀՀ-ն տարածքներ չի կորցրել 2025-ին, սուտ է, մեր բացահայտումներով հերքվում է. Նարեկ Պարոնյան
Նախիջևան
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները, որտեղից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները
Հիմարս
ՆԱՏՕ-ն Թուրքիայում կտեղակայի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր
Թրամփ
ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին
Արաղչի
Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի հետ կրկին բանակցելու հարցը կլինի օրակարգում. Աբբաս Արաղչի