Անընդունելի ենք համարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վերադարձը Աֆղանստան. ՌԴ ԱԽ քարտուղար

Անընդունելի ենք համարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վերադարձը Աֆղանստան. ՌԴ ԱԽ քարտուղար

Ցանկացած պատրվակով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վերադարձը Աֆղանստան և հարևան երկրներ կտրականապես անընդունելի է: Նման հայտարարություն է արել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, որոնք պատասխանատու են իրենց զորակազմի դուրսբերումից հետո Աֆղանստանում ստեղծված ծանր դրության համար, պետք է ստանձնեն Աֆղանստանի տնտեսության հետկոնֆլիկտային վերականգնման հիմնական ֆինանսական ծախսերը։

«Միևնույն ժամանակ մենք կտրականապես անընդունելի ենք համարում ցանկացած ձևով և ցանկացած պատրվակով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վերադարձը տարածաշրջան, այդ թվում՝ Աֆղանստանի հարևան երկրներ»,- ասել է Պատրուշևը ՇՀԿ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ, որը չորեքշաբթի տեղի Է ունեցել Նյու Դելիում:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն