Թուրք

ՀՀ վարչապետը լուրջ ռիսկեր է ձեռնարկում, մենք ուշադիր հետևում ենք․ Թուրքիայի տրանսպորտի նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասանկցել է Ալանիա քաղաքում 45 երկրից  ժամանած 310 լրագրողների խորհրդի 5-րդ մեդիա հանդիպմանը։ Ուրալօղլուն անդրադարձել է այպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետին։ Նախարարը մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի ու Ալիջան սահմանային անցակետի նախագծերը կվերակսահմանեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրի ցանցում, հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ Ուրալօղլուի՝ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծի նոր առևտրային գիծ Ասիայից դեպի Եվրոպա՝ ուղղակիորեն կապելով Թուրքիան և Ադրբեջանը։

«Այն կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը և կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը»,- ընդգծել է նախարարը։

Անդրադառնալով Ալիջան սահմանային անցակետին՝ նախարարը նշել է, որ այդ անցակետի համար սկսվել են նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես նշել է, որ որոշակի ծրագրեր են կազմվել, այդ թվում՝ Ալիջան սահմանային դարպասի մոտ գտնվող կամրջի ներկայիս վիճակի գնահատման և նորի կառուցման վերաբերյալ։

«Ավարտին ենք հասցրել մեր ծրագրերը, այդ թվում՝ կամրջի ներկայիս վիճակի գնահատումն ու վերականգնումը։ Մենք արագորեն առաջ ենք շարժվում Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին կոնսեսուսի գործընթացի ուղղությամբ։ Երբ ավարտվի խաղաղության գործընթացը, Ալիջան անցակետը կբացվի», – հայտնել է Ուրալօղլուն։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացից՝ Ուրալօղլուն նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ։

«Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում։ Հատկապես Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ և ռիսկեր է ձեռնարկում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան».- հայտնել է նախարարը։

Ուրալօղլուի ձևակերպմամբ՝ նման զարգացումը կբարձրացնի «Զանգեզուրի միջանցք»-ի արդյունավետությունը և Չինաստանից Մեծ Բրիտանիա տանող առևտրային ուղին կդարձնի ավելի արդյունավետ։ Նաև հավելել է, որ. «Կարսի գիծը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի և Եվրասիայի ապագան»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ՄԱԿ
ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտում է հարևան երկրների վրա Իրանի հարվածները
Իհպկ
Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ
Բաքու
Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ
Անկաչա
Անկարան պատրաստ է Բաքվին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերել
Սուրեն
Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ. Սուրենյանցը՝ Փաշինյանի ելույթի մասին
Փեզեշքիան
Փեզեշքիանն ասել է՝ ինչ է անհրաժեշտ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար
Արարատ
Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի համագործակցության մասին համաձայնագիրը
Զոհ
140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել. Պենտագոնը թվեր է հրապարակել
Դավիթ
Խուդաթյանը Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը
Խամեենի
Իրանի նոր առաջնորդը վիրավորվել է ոտքերի շրջանում․ նա գտնվում է խիստ անվտանգ վայրում
Հրթիռ
Հյուսիսային Կորեան փորձարկել է թևավոր հրթիռ «Չոե Հյոն» ականակրից
ՊՆ
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք չի կառուցվել․ ՊՆ խոսնակ
եմ
ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել
հորմուզ
Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն
գեղարդ
Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու
Նարեկ
Փաշինյանի և Պապիկյանի այն պնդումը, թե ՀՀ-ն տարածքներ չի կորցրել 2025-ին, սուտ է, մեր բացահայտումներով հերքվում է. Նարեկ Պարոնյան
Նախիջևան
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները, որտեղից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները
Հիմարս
ՆԱՏՕ-ն Թուրքիայում կտեղակայի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր
Թրամփ
ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին
Արաղչի
Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի հետ կրկին բանակցելու հարցը կլինի օրակարգում. Աբբաս Արաղչի
Հարված
Իրանն այս գիշեր ավիահարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային
Իրան
Իսրայելը hարվածել է Իրանի Մարքազի նահանգի դպրոցին
Հիմարս
Ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար. Աբբաս Արաղչի
Թրամփ
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները
Ադրբեջան
«Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին
Բաքու
Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը
Գերմանիա
Գերմանիան ավելացրել է զենքի արտահանումը Ուկրաինայում հակամարտության շնորհիվ
զրույց
Փեզեշքիանը Էրդողանի հետ զրույցում հերքել է Թուրքիային հարված հասցնելու մեղադրանքները
ԱԽ
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ. քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Ալիև
Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ. Փեզեշքիանը` Ալիևին