Միրզոյան

Թուրքիայում Հայաստանն ընկալում են որպես վտանգ․ Արցախի նախկին արտգործնախարար

Ավանդաբար Թուրքիայի ժողովուրդը շարունակում է Հայաստանն ընկալել որպես վտանգ։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արևելագետների միության խորհրդի անդամ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այսպես ասած վտանգ ներկայացնող երկրների եռյակում է՝ ԱՄՆ-ից և Իսրայելից հետո։

Միրզոյանը նշեց՝ այս հարցում մեծ դեր ունեն և՛ Թուրքիայում տարիներ շարունակ վարվող պետական քարոզչությունը, և՛ Ադրբեջանը։

«Տարօրինակ կարող է հնչել, բայց քարոզչության նպատակով Ադրբեջանը Թուրքիայում ծախսում է ավելի շատ գումար, քան այլ երկրներում»,- նշեց Միրզոյանը։

Անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը՝ Կարեն Միրզոյանն ասաց` վաղուց հասունացել է ժամանակը` ունենալու հստակ և մշակված քաղաքական հայեցակարգ, թե որն է լինելու Հայաստանի առաքելությունը, դերակատարությունը Մերձավոր Արևելքում և տարբեր երկրների հետ հարաբերություններում։

«Արտաքին քաղաքականությունը չի կարող մասնատված լինել, պետք է լինի միասնական․ դու չես կարող մի տարածաշրջանում վարել քաղաքականություն, որը հիմնված կլինի ինչ-ինչ սկզբունքների վրա, մեկ այլ տարածաշրջանում՝ բոլորովին այլ սկզբունքների։ Պետք է ունենաս միասնական արտաքին քաղաքականություն, որն ունենում է իր դրսևորումները՝ հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկութունները»,- նշեց Միրզոյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի խնդիրն այսօր նաև այն է, որ մեր վարած արտաքին քաղաքականությունն ի վերջո դառնա հասկանալի աշխարհի համար ու լինի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը սպասարկող։

Հավելեց՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարելիս պետք է լինել ոչ թե ռուսամետ, արևմտամետ, կամ այլամետ, այլ հայամետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արարատ
Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի համագործակցության մասին համաձայնագիրը
Զոհ
140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել. Պենտագոնը թվեր է հրապարակել
Դավիթ
Խուդաթյանը Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը
Խամեենի
Իրանի նոր առաջնորդը վիրավորվել է ոտքերի շրջանում․ նա գտնվում է խիստ անվտանգ վայրում
Հրթիռ
Հյուսիսային Կորեան փորձարկել է թևավոր հրթիռ «Չոե Հյոն» ականակրից
ՊՆ
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք չի կառուցվել․ ՊՆ խոսնակ
եմ
ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել
հորմուզ
Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն
գեղարդ
Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու
Նարեկ
Փաշինյանի և Պապիկյանի այն պնդումը, թե ՀՀ-ն տարածքներ չի կորցրել 2025-ին, սուտ է, մեր բացահայտումներով հերքվում է. Նարեկ Պարոնյան
Նախիջևան
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները, որտեղից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները
Հիմարս
ՆԱՏՕ-ն Թուրքիայում կտեղակայի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր
Թրամփ
ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին
Արաղչի
Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի հետ կրկին բանակցելու հարցը կլինի օրակարգում. Աբբաս Արաղչի
Հարված
Իրանն այս գիշեր ավիահարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային
Իրան
Իսրայելը hարվածել է Իրանի Մարքազի նահանգի դպրոցին
Հիմարս
Ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար. Աբբաս Արաղչի
Թրամփ
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները
Ադրբեջան
«Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին
Բաքու
Բաքուն «ադրբեջանականացնում» է հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերը
Գերմանիա
Գերմանիան ավելացրել է զենքի արտահանումը Ուկրաինայում հակամարտության շնորհիվ
զրույց
Փեզեշքիանը Էրդողանի հետ զրույցում հերքել է Թուրքիային հարված հասցնելու մեղադրանքները
ԱԽ
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ. քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Ալիև
Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ. Փեզեշքիանը` Ալիևին
Թուրքիա
Թուրքիան F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում
Ինքնաթիռ
Բաքվի և Նախիջևանի միջև ուղիղ չվերթները վերսկսվել են
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտելու որոշում կկայացնի Նեթանյահուի հետ համատեղ
Վարդան
Խամենեիի ընտրությամբ ուղերձ է հղվում, որ ԱՄՆ-ն  չի կարող Իրանին առաջնորդ պարտադրել․ իրանագետ
Ցորեն
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկ
Իրան
Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը վերականգնվել է