Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Սիրիայի SANA պետական գործակալությունը:

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Գոլանի բարձունքների կողմից։ Ըստ ռազմական աղբյուրների՝ Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է հրթիռներից մի քանիսը, նյութական վնաս է հասցրել հակառակորդին:

Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով՝ հարձակման հետևանքով կան զոհեր: Նրանց թիվը չի նշվում։

Իսրայելական կողմը չի մեկնաբանել Սիրիայի վրա հարձակման մասին տեղեկությունը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն