Submitted by H.Aslanyan on
Բաքու

Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանը շարունակում է պնդել, թե իբր Հայաստանին խաղաղություն է բերել։ Սակայն չկան որևէ հստակ փաստարկներ, թե ինչու ներկայիս վիճակը պետք է համարվի խաղաղություն։ Լիարժեք խաղաղության պայմանագիր ինչպես չկար, այնպես էլ չկա, իսկ տարբեր համաձայնագրեր նախկինում էլ էին ստորագրվում։

Իրականում Փաշինյանը հատուկ «չարչարվեց» և Ադրբեջանին շատ բան հանձնեց՝ ավելի շատ, քան երբևէ. Բաքուն ստանալու է և՛ Սյունիքով անցնող արտատարածքային միջանցք, և՛ երեք հարյուր հազար ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան, և՛ հայկական բանակի քայքայում, և՛ «դելիմիտացիա ու դեմարկացիա»՝ իր պայմաններով։ Սակայն այս միակողմանի զոհաբերություններն ինքնին խաղաղության նշան չեն։ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը՝ անդադար խոսելով ադրբեջանական «քաղաք» Իրևանի, Գյոյչա լճի և այն մասին, որ մինչև 20-րդ դարը Հայաստանի տարածքում ադրբեջանական բնակչությունը կազմում էր 80 տոկոս։ Այսպիսով, երեք հարյուր հազար «վերաբնակիչը», թերևս, քիչ կլինի… Սպառնալիքը հետևում է սպառնալիքին։ Խաղաղության հոտ անգամ չկա։

Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կարծիքով, եթե համառորեն կրկնես, թե քո շնորհիվ եկել է այդ «խաղաղությունը», ապա վաղ թե ուշ մարդիկ կհավատան։ Եվ, ինչը առավել «հզոր» է, խաղաղության նարատիվները, կարծես, մոնոպոլիզացվում են հենց քո կողմից։ Թե իբր դու ես միակ խաղաղասերը, իսկ բոլոր ընդդիմախոսները պատերազմի կողմնակից են։ Այդ դեպքում ամեն ինչ դառնում է չափազանց հարմար։ Ամեն ոք, ով բացասական վերաբերմունք է արտահայտում անձամբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որպես թույլ դիվանագետի և ոչ պոպուլյար առաջնորդի, Եկեղեցու պղծողի, որը իշխանությունը կորցնելու վախից ընկել է աննախադեպ ռեպրեսիաներ կազմակերպելու գործին, ամեն ոք, ով պահանջում է անձամբ իր հեռացումը, միանգամից դառնում է… խաղաղության հակառակորդ։ Իսկ դա նշանակում է պատերազմի կողմնակից։ Իսկ դա էլ՝ կյանքի դեմ պայքարող։

Եվ, ըստ այդմ, հնարավոր է արդարացնել ընդդիմախոսների դեմ պայքարի ծայրահեղ ոչ ժողովրդավարական մեթոդները. չէ՞ որ դու պայքարում ես ոչ թե քո աթոռի համար, այլ խաղաղության և կյանքի։ Իսկ այդպիսի պայքարում ցանկացած միջոց թույլատրելի է։

Բազմաթիվ փորձագետներ արդեն իսկ ապացուցել և շարունակում են ապացուցել, որ Փաշինյանի քաղաքականությունը չի բերելու Հայաստանին խաղաղություն, այլ, ամենայն հավանականությամբ, կբերի ինքնիշխանության կորուստ։ Ավելի ճիշտ՝ միայն թուրքերի կողմից ներգրավված փորձագետը դեռ չի արտահայտել այդպիսի ակնհայտ մտքեր (իսկ բոլորին, բնականաբար, փաշինյանականները կոչում են ԿԳԲ-ի գործակալներ, նույնիսկ եթե խոսքը ԱՄՆ Կոնգրեսի անդամների, ամերիկացի լրագրողների կամ եվրոպական համալսարանների պրոֆեսորների մասին է)։

Ահա, օրինակ՝ «American Conservator» թերթի քաղաքական մեկնաբան Ջեյմս Քարդենը կրկին կոչ է անում չմոլորվել ստորագրված, միայն փիառի համար նախատեսված համաձայնագրերից. «Այս պայմանագիրը Հայաստանին խաղաղություն չի բերի, սա կանաչ լույս է Ադրբեջանին՝ հաշվեհարդար տեսնելու Հայաստանի հետ։ Հայաստանը շատ վտանգավոր վիճակում է, կարող է վերածվել փոքրիկ Սիրիայի։ Ամերիկայի խոստումներին հավատալ չի կարելի։ Հայաստանը երբեք Եվրոպայի մաս չի դառնա, դա աբսուրդ է»։

Ամերիկացի գնդապետ Մակգրեգորը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին ավագ խորհրդականը, նույնպես միանում է կոչերին՝ չհավատալ հրաշքի՝ թուրքական ագրեսիայից Ամերիկայի կողմից պաշտպանվելուն. «ԱՄՆ-ը չի երաշխավորում խաղաղություն Կովկասում։ Նրանք այստեղ կենսական շահեր չունեն։ Հայաստանը պետք է մտածի իր անվտանգության մասին»։

Ամերիկացի փորձագետ Ջոն Էյբները՝ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահը, որը մանրակրկիտ ծանոթ է իրավիճակին, տալիս է ավելի կոնկրետ կանխատեսում. «Հայաստանը դառնալու է վասալական, պարտված պետություն՝ հանձնված Թուրքիայի և Ադրբեջանի տանդեմի ողորմածությանը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը փաստացի դարձել է տարածաշրջանի նահանգապետ, հայտարարել է, որ որոշ ցեղեր (նկատի ունի հայերին) պետականություն ստացել են պատահաբար, այսինքն՝ ակնարկում է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի գոյության լեգիտիմ իրավունք։ Թղթի վրա գրված պայմանագիրը երբեք չի ապահովի նրա անվտանգությունը։ Հիշեք, թե ինչպես անգլիացիները ասորիներին թողեցին Իրաքում, և նրանք ոչնչացվեցին։ Հայաստանը վտանգի մեջ է, նա պետք է ինքնապաշտպանվի»։

Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Րաֆֆի Կալֆայանը պատմում է, թե ինչ հետևանքներ կունենա Փաշինյանի «խաղաղության քաղաքականությունը» արդեն մոտ ապագայում. «Զանգեզուրի միջանցքի բացումից հետո Սյունիքի բնակչությունն աստիճանաբար կսկսի լքել այն՝ հատկապես հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձից» հետո։ Հայաստանը կդադարի լինել կենսունակ պետություն և աստիճանաբար կդատարկվի»։

Սա միայն ամենաթարմ գնահատականներից մի քանիսն են, և կարելի է անվերջ շարունակել մեջբերումները։ Բայց Փաշինյանը չի էլ պատրաստվում լսել փորձագետներին։ Նա պատրաստվում է շարունակել՝ մարդկանց մեղքերի համար տառապողի կերպարով կրկնելով, թե իբր Հայաստան է եկել խաղաղություն, պարզապես հայերը չափազանց խորապես խոցված են, որպեսզի դա զգան։ Իսկ վերջերս նա սովորել է նոր ձև՝ պատասխանելու անհարմար հարցերին. պարզապես ժպտում է և մատներով սրտիկ է կազմում։ Իսկ եթե մատներով սրտիկը բավարարում է մեզ՝ որպես պատասխան բարդ աշխարհաքաղաքական հարցերին, ապա պետք է թողնենք Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Կամ էլ կարելի է պարզապես նստել ու թիթեռ նկարել։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան