Լեհաստանը նոր «AW149» ուղղաթիռները կհամալրի «Hellfire» հրթիռներով

Լեհաստանը նոր «AW149» ուղղաթիռները կհամալրի «Hellfire» հրթիռներով

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր «AW149» բազմանպատակային ուղղաթիռները կհամալրվեն «AGM-114 Hellfire» հրթիռներով։

«Lockheed Martin»-ի հզոր հրթիռային համակարգի ինտեգրումը «AW149»-ին թույլ կտա ուղղաթիռին ինքնավար կերպով չեզոքացնել թշնամու գրոհը։

Բացի կառավարվող հրթիռներից՝ ուղղաթիռները կհամալրվեն նաև դիտորդական համակարգերով, հրթիռներով և ինքնապաշտպանական այլ համակարգերով՝ «Լեհաստանի զինված ուժերի պահանջներին համապատասխան»։

«AGM-114 Hellfire» հրթիռը ճշգրիտ հարձակման հրթիռ է, որը ներկայումս տեղակայված է ԱՄՆ բանակի «AH-64 Apache» ուղղաթիռների և «MQ-1C Gray Eagle» անօդաչու թռչող սարքի վրա:

Հրթիռը նաև ունի հակատանկային զգալի հնարավորություն, քանի որ կառուցման հիմքում հետևյալ գաղափարն է՝ այն կարող է հաղթել «այսօր աշխարհում հայտնի ցանկացած տանկի»:

Ավելացնել նոր մեկնաբանություն