Ճապոնիան և ԱՄՆ-ն անցկացրել են ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ
Ճապոնիայի և ԱՄՆ-ի զինվորականներն անցկացրել են ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ, որոնց մասնակցել են նաև ամերիկյան «B-52» ռազմավարական ռմբակոծիչներ:
Զորավարժությունների մասին այսօր հայտնել է Ճապոնիայի ինքնապաշտպանության օդային ուժերի հրամանատարությունը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվել Է մարտավարական փոխգործակցությունը, տեղի են ունեցել մարտի 30-ին Ճապոնական և Արևելաչինական ծովերի երկնքում։
Նշվում է, որ ճապոնական կողմից դրանց մասնակցել են տասներկու «F-15» կործանիչ և չորս «F-2» կործանիչ, իսկ ամերիկյան կողմից՝ երկու «B-52» ռազմավարական ռմբակոծիչ:
Ավելացնել նոր մեկնաբանություն