Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի նախատեսվում․ ՌԴ գլխավոր շտաբ

Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի նախատեսվում․ ՌԴ գլխավոր շտաբ

Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի նախատեսվում: Այս մասին ասել է ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության մամուլի քարտուղար Վլադիմիր Ցիմլյանսկին։

«Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ Գլխավոր շտաբը չի նախատեսում զորահավաքի երկրորդ ալիք: Արդեն զինծառայության կանչվածները, ինչպես նաև գործողությանը մասնակցելու կամավոր ցանկություն հայտնած քաղաքացիները լիովին բավարար են հանձնարարված խնդիրները կատարելու համար»,- նրա խոսքը մեջբերում է  «Интерфакс»-ը:

Վլադիմիր Ցիմլյանսկին նշել է, որ ներկայում զգալիորեն ավելացել է պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնելու որոշում կայացրած քաղաքացիների թիվը:

«Պայմանագրով հավաքագրման աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական ​​մարմինների հետ սերտ համագործակցությամբ»,- նշել է Վլադիմիր Ցիմլյանսկին:

Ռուսաստանում մասնակի զորահավաք էր իրականացվում 2022 թ. սեպտեմբերի 21-ից: 2022 թ. հոկտեմբերի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրեց զորահավաքի միջոցառումների ավարտի մասին։ 2022 թ. նոյեմբերի 4-ին Պուտինը հայտարարեց, որ «հատուկ ռազմական գործողության շրջանակում» զորակոչվել է 318 հազար մարդ։

Ավելացնել նոր մեկնաբանություն