Submitted by H.Aslanyan on
Հասան-Ջալալյան

Բաքվի հայության ցեղասպանությունը. քաղաքագետ

13-19-Ը ՀՈւՆՎԱՐԻ 1990

36 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1990թ. հունվարի 13-ին, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության մարմինների իմացության և հանցավոր անգործության ու թողտվության պայմաններում Ադրբեջանի ընդդիմությունը՝ ժողովրդական ճակատը, իր ղեկավարի՝ Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ապրող հայ բնակչության նկատմամբ սկսել է իրականացնել նախապես ծրագրված ցեղասպանություն և բռնի տեղահանություններ, որոնք առանց դադարի շարունակվել են մինչև հունվարի 19-ը:

Հայերի ցեղասպանությունը և բռնի տեղահանությունները Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված և իրականացված լինելու մասին վկայել է 1989-1991թթ. Խորհրդային Ադրբեջանի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ)-ի նախագահ Վագիֆ Հուսեյնովը:

Հիշյալ իրադարձությունների վերաբերյալ Վ. Հուսեյնովի հուշերը հոդվածի տեսքով հրապարակվել են 2004թ. փետրվարի 6-ին “Московский комсомолец” ռուսալեզու թերթում: Իր հուշերում Խորհրդային Ադրբեջանի ՊԱԿ-ի ղեկավարը, մասնավորաբար, գրել է. «Բաքվում տեղի ունեցած անկարգությունները մանրակրկիտ կերպով պլանավորվել էին Ժողովրդական ճակատի կողմից: Նոր տարվա գիշերը ամբոխը ոչնչացրեց Իրանի հետ պետական սահմանը: Իսկ հունվարի 11-ին Բաքվում սկսվեցին ջարդեր: Ընդհանուր առմամբ, քաղաքում շրջում էր մոտ 40 խումբ (50-ից մինչև 300 մարդ)՝ իրականացնելով ջարդեր: Տիրում էր լիակատար անարխիա: Ոստիկանությունն անզոր էր: Սպանվեց 59 մարդ (ներառյալ 42 հայ), վիրավորվեց մոտ 300-ը:»:

Ինչպես տեսնում ենք, իրականում Բաքվի ջարդերը սկսվել են ոչ թե հունվարի 13-ին, այլ՝ 11-ին:

Վագիֆ Հուսեյնովը գրել է նաև, որ սպասվող ջարդերի մասին տեղյակ էր ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական իշխանությունը. «Կարելի՞ էր կանխատեսել պայթյունը: Միանշանակ` այո: 1989թ. հոկտեմբերին մենք Ադրբեջանի ՊԱԿ-ում պատրաստեցինք գրություն: Այնտեղ երկրի և հանրապետության ղեկավարությանն ուղղակիորեն զգուշացվում էր. առաջիկա երկու-երեք ամիսներին կարող է սկսվել ճգնաժամ և պայթյուն. զանգվածային անկարգություններ… Այդ մասին գիտեին նաև միութենական ղեկավարները»: 

Ադրբեջանի բնիկ ժողովրդի՝ հայերի նկատմամբ մինչ օրս իրականացված ոչ մի հանցագործության Ադրբեջանի որևէ վարչակազմի կողմից չի տրվել ո՛չ քաղաքական և ո՛չ էլ իրավական գնահատական:

Հարկ է նշել, որ հայության հանդեպ Ադրբեջանի գործելաոճը նվազագույն չափով անգամ չի փոխվել: Հայերի նկատմամբ հանցագործություն կատարած ադրբեջանցիներն Ադրբեջանում չեն պատժվում նաև մեր օրերում: Ճիշտ հակառակը. նրանք արժանանում են բարձր պարգևների ու պատվավոր կոչումների: Իսկ նրանց հայատյաց վարքագիծը քարոզվում է մանկապարտեզներում ու դպրոցներում:

Հետևաբար, բոլոր ժամանակներում սեփական ազգի ու պետության պաշտպանությունն արդյունավետ կերպով ապահովելու նպատակով հարկ է ապավինել ոչ թե օտարին, կամ միջազգային կառույցներին ու փաստաթղթերին, այլ՝ սեփական ուժին՝ զինվելով մինչև ատամները, քանզի, փոխակերպելով հայտնի ֆիլմում ասված խոսքերը, «մարդս դողում է ոչ թե միջազգային կառույցների ու փաստաթղթերի, այլ՝ յաթաղանի առաջ»:

Ցավոք, Հայաստանի տարբեր ժամանակների գրեթե բոլոր վարչակազմերի կարճատես հաշվարկների պատճառով մեզ, որպես պետություն, դեռևս չի հաջողվել լիարժեք կերպով իրացնել ժամանակի քննությունը բռնած ու անառարկելի այս ճշմարտությունը:   

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան