Միջազգային հանրությունը պետք է մտահոգություն հայտնի հայկական ականների սպառնալիքի վերաբերյալ․ Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանցիները շարունակում են զոհվել և հաշմանդամ դառնալ Հայաստանի կողմից ականապատման հետևանքով»,- այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում։
Նշվել է, որ այսօր ականի պայթյունի հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել։ 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր 288 ադրբեջանցի վնասվել է ականներից, նրանցից 50-ը ոչնչացվել են։
«Միջազգային հանրությունը պետք է մտահոգություն հայտնի Հայաստանի ականապատած տարածքներից եկող վտանգի առնչությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն