Հնդկաստանն ավելացրել է սպառազինությունների արտահանումը
Հնդկաստանը կրճատել է սպառազինությունների ներմուծումը և վերջին 6 տարվա ընթացքում դրանց արտահանումն ավելացրել ավելի քան 8 անգամ: Նման հայտարարություն է արել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:
««Ինքնաբավ Հնդկաստան» նախաձեռնությունն օգնել է երկրին՝ խրախուսելով պաշտպանական սարքավորումների տեղական նախագծումը, մշակումն ու արտադրությունը՝ դրանով իսկ երկարաժամկետ հեռանկարում նվազեցնելով կախվածությունը ներմուծումից: Արտասահմանյան աղբյուրներից պաշտպանական գնումների ծախսերը կրճատվել են՝ 2018-2019 թթ. ընդհանուր ծախսերի 46%-ից 2022 թ. դեկտեմբերին հասնելով 36․7 %-ի»,- նշել է նախարարությունը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հնդկաստանի պաշտպանական ոլորտում արտահանումը 2016-2017 թթ. ի վեր աճել է ավելի քան 8 անգամ: «2016-2017 թթ. պաշտպանական արտահանումը կազմել է 184․7 միլիոն դոլար, որն այսօրվա դրությամբ ավելացել է՝ հասնելով 1․67 միլիարդ դոլարի»,- հաղորդել է գերատեսչությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն