Չինաստանը Թայվանի մոտակայքում լայնածավալ զորավարժություն է սկսել

Չինաստանը Թայվանի մոտակայքում լայնածավալ զորավարժություն է սկսել

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի «Շանդուն» ավիակիրը մասնակցում է Թայվան կղզու շուրջն անցկացվող զորավարժություններին: Այս տեղեկությունը տարածել է ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության արևելյան գոտին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ հայտարարության` հրամանատարական զորքերը զորավարժությունների շրջանակում շարունակում են գտնվել Թայվան կղզու շուրջը: Այսօր զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է «Շանդուն» ավիակիրը։ Հրամանատարական զորքերը կատարելագործում են կղզին շրջապատելու և պահելու համատեղ զորաշարժերը:

«Շանդունը» Չինաստանի սպառազինության մեջ երկրորդ ավիակիրն է, իսկ սեփական արտադրության՝ առաջինը։ Այն ունի 315 մետր երկարություն, 75 մետր լայնություն, քաշը 70 հազար տոննա է, նորմալ արագությունը՝ 31 ծովային հանգույց։ Չինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ավիակրում կարող է տեղակայվել 36 «Ցզյան-15» (J-15) կործանիչ։ Ավիակիրը կառուցվում է 2013 թվականից, այն ջրարկվել է 2017 թ. ապրիլին, առաջին թեստային նավարկությունը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 13-18-ը, իսկ 2019 թ. նոյեմբերի 17-ին այն հանձնվել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերին։ ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին շաբաթ օրը հայտնել էր, որ Չինաստանի զինված ուժերն ապրիլի 8-10-ը վարժանքներ և պարեկություն է անցկացնում Թայվանի շուրջն ընկած ծովային և օդային տարածքում մարտական պատրաստության պլանին համապատասխան: Ըստ նրա՝ զորավարժությունները նախազգուշացում են Թայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերի համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոց՝ պաշտպանելու Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Թայվանի նկատմամբ Պեկինի գործողությունները մտահոգություններ են առաջացնում կղզու հնարավոր շրջափակման առումով: Սենատորը հանդես է եկել մի շարք զսպող միջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք, նրա խոսքով, կարող են կանխել Չինաստանի կողմից Թայվանի հնարավոր ռազմական զավթումը:

Ավելացնել նոր մեկնաբանություն