Պենտագոնին պատկանող փաստաթղթերի արտահոսք է տեղի ունեցել

Պենտագոնին պատկանող փաստաթղթերի արտահոսք է տեղի ունեցել

ԱՄՆ առաջատար լրատվամիջոցներից «NBC News»-ը նախորդ շաբաթ գրել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պատկանող փաստաթղթերի արտահոսք է տեղի ունեցել։ Արտահոսած գաղտնի փաստաթղթերից ավելի քան 50-ն առգրավվել և պահվել են իբրև «հույժ գաղտնի»։ Նշվում է, որ փաստաթղթերում ներառված են եղել նաև ԱՄՆ դաշնակիցներ Հարավային Կորեայի և Իսրայելի նկատմամբ լրտեսական գործունեության, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ գաղտնի գնահատականներ ու վերլուծություններ։

Ուշագրավ է, որ այնտեղ Թուրքիային վերաբերող հատվածներ ևս գտնվել են։ Փաստաթղթերից մեկում, որը թվագրվել է փետրվարի 28-ով, նշվում է, որ ուսումնասիրվել են Իսրայելի կողմից Ուկրաինային «մահացու օգնություն» ուղարկելու հավանական սցենարները։ Նախկինում շեշտվում էր, որ Իսրայելը հետևում է Կիևի և Մոսկվայի միջև հավասարակշռության քաղաքականությանը, իսկ «գաղտնի» փաստաթղթում նշվում է, որ Իսրայելի կողմից Ուկրաինա «Javelin» կամ նմանատիպ հրթիռային համակարգեր ուղարկելու հարցն օրակարգում է:

Փաստաթղթում նաև ասվում է․ «Ամենահավանական սցենարը, որին կարող է դիմել Իսրայելը, ԱՄՆ ճնշման տակ գտնվող թուրքական մոդելն է։ Անկարայի նման Իսրայելը նույնպես կարող է մահաբեր պաշտպանական համակարգ վաճառել կամ էլ զենք ապահովել երրորդ կողմի կազմակերպությունների միջոցով։ Միևնույն ժամանակ նա կարող է բացահայտորեն խաղաղության կոչ անել և առաջարկել միջնորդական ջանքեր»։

Ավելացնել նոր մեկնաբանություն