Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. Հետք
Հետք–ը հայտնում է.
«Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Կողմերը պայմանավորվել էին, որ կդիմեն իրենց կառավարություններին՝ ուղեցույցները հաստատելու համար։ Այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համապատասխան որոշումներով պետք է հաստատեն այս ուղեցույցները:
Եվ ահա ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում՝ e-draft.am-ում, մայիսի 15-ից մինչեւ 31-ը քննարկման է դրվել 3 ուղեցույցները հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որը կազմել է Արդարադատության նախարարությունը:
Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 30-ին երկու կողմերի հանձնաժողովները ստորագրել էին իրենց համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը սեպտեմբերին Սահմանադրական դատարանը ճանաչեց ՀՀ սահմանադրությանը համապատասխանող, իսկ ԱԺ-ն վավերացրեց նույն տարվա հոկտեմբերի 23-ին:
Բայց դեռ այս համաձայնությունից առաջ՝ 2024-ի ապրիլի 19-ին, կողմերն արդեն սկսել էին սահմանազատումը Տավուշի մարզի ուղղությամբ՝ Բաղանիս-Բաղանիս Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի եւ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի հատվածներում (տես ստորեւ՝ քարտեզում), ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց հատկապես տավուշցիների շրջանում եւ ապա վերաճեց ավելի մեծ բողոքի շարժման («Տավուշը հանուն հայրենիքի»)»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
Ավելացնել նոր մեկնաբանություն