ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների և անձանց նկատմամբ, որոնք համահունչ չեն գործել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ են հայտնվել 20-ից ավելի երկրում գործող ավելի քան 120 անձ և ընկերություն, որոնցից 5-ը թուրքական են:
Բրիտանական «Reuters» պարբերականի հետ զրույցում Վաշինգտոնի ներկայացուցիչը, անդրադառնալով պատժամիջոցների ենթարկված թուրքական ընկերություններին, ասել է, որ նման գործողությամբ թիրախավորվել են Թուրքիայի առանցքային կազմակերպություններն ու այն անձինք, ովքեր ՌԴ-ի հետ զբաղվել են ծովային առևտրով՝ շրջանցելով սահմանված պատժամիջոցները։
Վաշինգտոնի ներկայացուցիչն ԱՄՆ-ի այդ քայլը որակել է որպես «նախազգուշական կրակ»:
Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ գանձապետարանի որոշման մասին նշել է. «Վաշինգտոնը շարունակելու է քայլեր ձեռնարկել բոլոր նրանց դեմ, ովքեր աջակցում են Ռուսաստանին և Ուկրաինայում ընթացող պատերազմին»։
Ավելացնել նոր մեկնաբանություն