Submitted by H.Aslanyan on
Հարութ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։

Ահա մի քանի հիմնական իրողություններ՝ հստակեցման համար.

Տասնամյակների ժխտողականությունից և խուսանավումներից հետո՝ Իսրայելի կառավարությունը վերջապես հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ: Այս երկարատև ուշացումն ամոթալի և անբարոյական էր, հատկապես մի ժողովրդի համար, որը ինքն էլ զոհ էր գնացել ցեղասպանությանը: Իրավիճակն ավելի վատթարացնելով, Իսրայելի կառավարությունը տարիներ շարունակ հանցակցել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ հորդորելով հրեա-ամերիկյան խոշոր կազմակերպություններին խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության  ճանաչման փորձերը:

Ակնհայտ է, թե ինչու Իսրայելը նախկինում չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը և ինչու է այժմ ճանաչում։ Սա որևէ կապ չունի Հայոց ցեղասպանության փաստերի հետ։ Պետություններն իրենց քաղաքական որոշումները կայացնում են՝ ելնելով ազգային շահերից, այլ ոչ թե զգացմունքային կամ բարոյական նկատառումներից։ Իսրայելին դատապարտել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար՝ նշանակում է անտեսել այդ կարևոր քաղաքական իրականությունը։ Իսրայելը չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը քանի դեռ չէր համարում, որ այդ քայլը բխում է իր շահերից, ինչպես և այն ճանաչած ավելի քան 30 այլ երկրները։

Հաջորդ թյուրըմբռնումը հենց հայերի շրջանում է, որոնք հարցնում են. «Ի՞նչ է մեզ տվել օտարերկրյա պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Անիրատեսական է ակնկալել, որ որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կստիպի Թուրքիային ընդունել այն, փոխհատուցում վճարել հայ ժողովրդի կորուստների համար և վերադարձնել Արևմտյան Հայաստանը…

Ցեղասպանության ճանաչումը խորհրդանշական քայլ է, որն ունի մի շարք իրատեսական օգուտներ.

1. Այն անդադար հիշեցնում է աշխարհին, որ ցեղասպանության սարսափելի հանցագործություն է կատարվել հայ ժողովրդի դեմ: Ավելի քան մեկ դար անց այն շարունակում է հետապնդել թուրք ժխտողականներին: Աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ էլ որ թուրք ղեկավարները գնում են, նրանք բախվում են իրենց նախնիների զանգվածային սպանությունների հետ:

2. Այն որոշակի բավարարվածություն է պատճառում զոհերի ժառանգներին՝ փաստելով, որ նրանց ողբերգությունը չի մոռացվել: Ժխտողականությունն էլ ավելի է խորացնում հասցված  ցավն ու վիրավորանքը:

3. Այն պատասխանում է Հիտլերի հանրահայտ հարցին. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Հիտլերի այս թյուր համոզմունքը դրդապատճառներից մեկն էր, որը նրան քաջալերեց ծրագրել Հոլոքոստը:

4. Չմոռանալով Ցեղասպանությունը՝ հայ ժողովուրդը վառ կպահի այն հույսը, որ մի օր՝ հեռավոր ապագայում, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հանգամանքները փոխվեն, հնարավորություն կունենա վերականգնելու իր կորուստները։

5. Ամեն անգամ, երբ որևէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, միջազգային լրատվամիջոցներում հազարավոր հրապարակումներ են հայտնվում, որոնք բարձրաձայնում են Թուրքիայի զանգվածային հանցագործությունների մասին: Թուրքիայի կառավարությունը տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներ է վատնել՝ փորձելով թաղել այս հարցը, սակայն՝ ապարդյուն:

6. Անկախ նրանից, թե ինչն է դրդել Իսրայելին կամ որևէ այլ երկրի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդը պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով։

7. Հայաստանի ռազմավարական շահերից է բխում օգտվել Թուրքիայի, Իսրայելի և Ադրբեջանի միջև խորացող դիվանագիտական պառակտումից: Նման տարաձայնությունների հնարավոր ցուցիչ է անցյալ շաբաթ Իսրայելում Ադրբեջանի դեսպանի վերադարձը Բաքու:

Այժմ անդրադառնանք նրանց, որոնք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքել են անտեսմամբ կամ բացահայտ ժխտմամբ։

Թուրքիա. 111 տարվա ժխտողականությունից հետո թուրքական կառավարությունը շարունակում է վատնել իր ժամանակն ու ռեսուրսները՝ հերքելով անհերքելին: Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել խուսափողական հայտարարությամբ, որտեղ Իսրայելին մեղադրում է Գազայում իրագործվող վայրագությունների մեջ, ինչը, սակայն, չի արդարացնում թուրքական կառավարությանը միլիոնավոր հայերի, ասորիների և հույների զանգվածային սպանությունների պատասխանատվությունից: Ավելին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է ակնհայտ սուտը. «Մեր հազարամյակների պատմության մեջ չկա ցեղասպանություն, կոտորած, ճնշում և գաղութատիրություն»: Օսմանյան կայսրությունը և Թուրքիայի Հանրապետությունը գոյություն չեն ունեցել նույնիսկ 1000 տարի, և այդ ժամանակահատվածում իրականացրել են թե՛ կոտորածներ ու ճնշումներ, և թե՛ գաղութատիրություն և բազմաթիվ ցեղասպանություններ:

Էրդողանը նաև կեղծորեն հայտարարում է, որ պաղեստինցի ժողովրդի պաշտպանն է։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան սերտ ռազմական դաշինք է ունեցել Իսրայելի հետ, միլիարդավոր դոլարների ապրանքներ է վաճառել նրան և թույլատրել ադրբեջանական նավթի մեծածավալ փոխադրում Իսրայել՝ դրանով նպաստելով Գազայում ընթացող պատերազմին, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր պաղեստինցիներ։

Ադրբեջան. Չնայած Ադրբեջանն ինքն էլ զանգվածային հանցագործություններ է գործել հայերի դեմ, այժմ այն դառնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեղսակիցը՝ մասնակցելով դրա ժխտմանը: Ադրբեջանը նաև պաղեստինցիների բարեկամը չէ․ նա  միլիարդավոր դոլարներ է վճարում Իսրայելին զենք գնելու համար և հանդիսանում է Իսրայելի նավթի ամենամեծ մատակարարը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարություն տարածեց, որում «լուրջ մտահոգություն» էր հայտնում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանը վերանայել այդ որոշումը: Բաքվի հայտարարության ամենաանհեթեթ հատվածն այն է, թե «Ադրբեջանը շարունակում է հաստատակամորեն հանձնառու լինել պատմական ճշմարտության պահպանմանը, միջազգային իրավունքի սկզբունքները հարգմանը և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության խթանմանը»:

Ամոթալի է, որ Ադրբեջանի աշկենազի հրեական համայնքի գլխավոր ռաբբի Շնեուր Սեգալը նամակ է հղել՝ կոչ անելով Քնեսեթին չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպե՞ս կարող է հոգևորականը մերժել ճշմարտությունը և դեմ լինել դրա ճանաչմանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը ճնշում է գործադրում իր տեղական հրեական համայնքի վրա՝ ադրբեջանամետ և թուրքամետ քարոզչություն իրականացնելու համար:

Հյուսիսային Կիպրոս. Այս խամաճիկային «հանրապետությունը», որը ճանաչված է միայն իրեն օկուպացրած պետության՝ Թուրքիայի կողմից, որևէ հարցի շուրջ հայտարարություն անելու իրավունք չունի: Նրա կողմից Հայոց ցեղասպանության անհիմն ժխտումը պայմանավորված է բացառապես Անկարայում իր տերերին հաճոյանալու ցանկությամբ:

Նիկոլ Փաշինյան. Ցավոք, Հայաստանի վարչապետը կորցրել է իր հեղինակությունը, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմայով դիրքորոշում հայտնելուն։ Վերջին տարիներին նա վիրավորական մեկնաբանություններ է արել այս հարցի շուրջ՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության իսկությունը։ Երբ նրան խնդրեցին մեկնաբանել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա անամոթաբար ասաց. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։ Խիստ հիասթափեցնող է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը փորձում է հանգստացնել իր ոխերիմ թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային՝ ձեռնպահ մնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին պատշաճ կերպով անդրադառնալուց։

Ժամանակը ցույց կտա, թե երբ և արդյոք Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և կառավարության ընդունած որոշումն օրենսդրական ճանապարհով կվերածի պետական պաշտոնական ճանաչման։

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան