Հարավային Կորեան և ԱՄՆ-ն կսկսեն ռազմաօդային ուժերի զորավարժություններ՝ մոտ 110 ինքնաթիռի մասնակցությամբ
Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգներն այսօր կսկսեն լայնածավալ պլանային ավիացիոն զորավարժություններ՝ ներգրավելով մոտ 110 ինքնաթիռ և մոտ 1400 զինծառայող, ըստ «Դետք»-ի՝ հաղորդում է «Yonhap» գործակալությունը։
Զորավարժությունները կտևեն 12 օր և կմեկնարկեն Գվանգջու ռազմաօդային բազայում։ Հարավկորեական կողմը կօգտագործի մոտ 60 ինքնաթիռ, այդ թվում՝ «F-35A», «F-15K», «KF-16» կործանիչներ, ամերիկյանը՝ ավելի քան 40 ինքնաթիռ, ներառյալ ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչներ, «A-10» գրոհային ինքնաթիռներ, ինչպես նաև ծովային հետևակի կորպուսի «F-35B» և «FA-18» ինքնաթիռներ:
Սեուլը նշել է, որ զորավարժությունները կենտրոնանալու են չորրորդ և հինգերորդ սերնդի կործանիչների անձնակազմերի միջև փոխգործակցության բարելավման վրա, ինչպիսիք են «F-15K»-ն և «F-35»-ը:
Ավելացնել նոր մեկնաբանություն