Բուրկինա Ֆասոյի հյուսիսում հարձակման հետևանքով զոհվել է 40 մարդ

Բուրկինա Ֆասոյի հյուսիսում հարձակման հետևանքով զոհվել է 40 մարդ

Բուրկինա Ֆասոյի հյուսիսում հարձակում է տեղի ունեցել բանակի և կամավորական պաշտպանության ուժերի վրա։ Այս մասին, ըստ «Դետք»-ի, հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով նահանգի կառավարության հայտարարությանը։

Նշվում է, որ հարձակման արդյունքում անհայտ անձինք սպանել են 40, վիրավորել՝ 33 մարդու։

Ավելի վաղ՝ ապրիլի 13-ին, Բուրկինա Ֆասոյի իշխանությունները հայտարարել էին երկրի տարածքի մի մասը գրաված ահաբեկչական խմբավորումների գրոհայինների դեմ պայքարելու նպատակով համընդհանուր մոբիլիզացիա մտցնելու մասին։ Պետական ու պաշտպանության գործերի  նախարար Կասում Կուլիբալին նշել է, որ երկրի անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով ազգի փրկությունը կախված է բոլոր քաղաքացիների ազգային զարթոնքից։

Բուրկինա Ֆասոն, որը գտնվում է Աֆրիկայի Սահել շրջանում, փորձում է զսպել արմատական ​​ջիհադիստների հարձակումը, որը շարունակվում է 2015 թվականից:

Անցած շաբաթ Բուրկինա Ֆասոյի իշխանությունները համընդհանուր զորահավաք են հայտարարել ջիհադիստների դեմ պայքարելու համար։

Կառավարության հայտարարությունը վկայակոչելով՝ «Reuters»-ը նշում է, որ նման որոշման նպատակն ահաբեկիչների դեմ կիրառվող «բոլոր գործողությունների համար իրավական հիմքի ստեղծումն է»։

Ավելացնել նոր մեկնաբանություն