Շվեդիայում 25 տարվա ամենամեծ զորավարժություններն են մեկնարկում

Շվեդիայում 25 տարվա ամենամեծ զորավարժություններն են մեկնարկում

Շվեդիայում վերջին 25 տարվա ամենամեծ՝ «Ավրորա-23» զորավարժություններն են մեկնարկում, որոնց կմասնակցի 26․000 մարդ։ Այս մասին հայտնել Է Շվեդիայի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններում ներգրավված են բանակը, նավատորմը և ռազմաօդային ուժերը։

«Զորավարժությունների նպատակն է ուժեղացնել կուտակված ներուժը՝ Շվեդիայի վրա զինված հարձակման դեպքում այն կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միջոցառումներին կմասնակցեն 14 երկրների ներկայացուցիչներ։

Ավելացնել նոր մեկնաբանություն