Լեհաստանը հաջորդ տարի կստանա առաջին ամերիկյան «F-35» կործանիչները. Լեհաստանի Պնախարար
Լեհաստանն ամերիկյան «F-35» կործանիչներ կստանա 2024 թվականին։ Այս մասին, ըստ «Դետք»-ի, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Արդեն հաջորդ տարի պատրաստ կլինեն Լեհաստանի համար նախատեսված առաջին «F-35»-երը»,- Վարշավայում տեղի ունեցած ելույթի ժամանակ ասել է պաշտպանության նախարարը։
Բլաշչակը նաև նշել է, որ Լեհաստանը Հարավային Կորեայից «FA-50» կործանիչներ է պատվիրել, ընդ որում՝ կործանիչի այս մոդելը նման է ամերիկյան արտադրության «F-16»-ին։
««FA-50»-ը, ինչպես ասում են մեր օդաչուները, 80 տոկոսով նման է «F-16»-ին: Այնպես որ այս ինքնաթիռը մեզ թույլ կտա ավելի շատ օդաչուներ պատրաստել, բարձրացնել նրանց մակարդակն այն աստիճանի, որ հետագայում մենք կարողանանք արագ յուրացնել «F-35»-ի կառավարումը»,- հավելել է լեհ նախարարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն