Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի համաձայնվի ռուսական միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցների սահմանմանը, եթե դրանք սպառնալու են երկրի ազգային շահերին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար  Պետեր Սիյարտոն։

«Հունգարիան ոչ մի դեպքում չի համաձայնվի միջուկային արդյունաբերության դեմ որևէ պատժամիջոցի, եթե դա որևէ կերպ կվնասի Հունգարիայի ազգային շահերին: Սա բացարձակապես անընդունելի է, և մենք կոչ ենք անում ԵՄ մյուս երկրներին փորձարկումներ չկատարել միջուկային պատժամիջոցներով, քանի որ դրանք կվտանգեն Հունգարիայի էներգամատակարարումը, իսկ դա չի կարող լինել Եվրամիության ձեռնարկած միջոցների նպատակը»,- ​​ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ասել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն