Թուրքական «TB2» գնելու համար Ռումինիան 321 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել
Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը «Բայքարի» հետ 321 մլն դոլարի պայմանագիր է կնքել «TB2» անօդաչու թռչող սարքերի գնման համար։
Անցյալ օգոստոսին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Բայքարից» մոտ 300 միլիոն դոլարով «TB2» անօդաչու թռչող սարք գնելու մտադրության մասին և նախագիծը ներկայացրեց խորհրդարանի հաստատմանը։
Ըստ ամերիկյան «Defense News»-ի՝ նշված վաճառքի մասին հայտարարվել է նաև «Tenders Electronic Daily» կայքում, որը հրապարակում է Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրի պետական գնումների նախագծերը։
Վաճառքից հետո Ռումինիան կլինի ԵՄ երկրորդ երկիրը Լեհաստանից հետո, որը կօգտագործի «TB2» ԱԹՍ-ն։
Ավելացնել նոր մեկնաբանություն